«Ինձ չէին տեղեկացրել, որ պետք է ելույթ ունենամ». ՍԴ դատավորի թեկնածությունը հաստատվեց կառավարության նիստում
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում որոշում կայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Գործադիրի նիստում Ավետիսյանն ասաց՝ եթե ինքն ընտրվի ՍԴ դատավոր, առավելագույնս կապահովի ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքական լինելը, անաչառությունը, կապահովի ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում ՍԴ-ի դերակատարությունը. «Մենք գիտենք, որ ժողովրդավարությունը, ժողովրդավարական արժեքները կարծրացած կայուն արժեքներ չեն, հասարակության զարգացման հետ մեկտեղ ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումները ապրում են էվոլյուցիա եւ ենթադրում են, որ ՍԴ-ն, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ եւ արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներդաշնակ գործունեության ապահովումը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման ադյունավետ գործընթացը:
Քանի որ ես չէի տեղեկացել, որ պետք է ելույթ ունենամ, կփորձեմ հարցերի ձեւով ներկայացնել իմ մոտեցումները կոնկրետ երևույթների նկատմամբ»:
Ավետիսյանն ասաց, որ ինքն իր մոտեցումներն ավելի մանրամասն կներկայացնի ԱԺ-ում:
Նա վարչապետի առաջարկով ներկայացրեց իր աշխատանքային գործունեություն, կենսագրությունը: Նա նշեց, որ դատախազությունում եղել է ավագ քննիչ, թեկնածության ատենախոսություն է պաշտպանել Ռուսաստանում, 2002 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, հիմա զբաղեցնում է Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը, զուգահեռ զբաղվել է նաև մասնավոր պրակտիկայով:
«Կարծում եմ, որ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ եւ անհրաժեշտ սկզբունքայնություն, որ կարողանամ պատշաճ ձեւով իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունները»,-ասաց թեկնածուն:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով