«Արջի ծառայություն մատուցող»՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկները»
«Փաստ» թերթը գրում է. «Երբ սահմանին անհանգիստ է, երբ թշնամին պատերազմ է հրահրում, բնական է յուրաքանչյուրիս ցանկությունը՝ ներսում ունենալ միասնականություն, հաշտություն, հանդուրժողականություն:
Թե՛ նախկինում, թե՛ վերջին օրերին մենք կարողացանք ապացուցել, որ հենց այդպես էլ կա: Մեծամասամբ: Բայց ոչ ամբողջությամբ: Ցավոք, առանձին դեպքերում հնարավոր չեղավ խուսափել ներքին ատելություն ու թշնամանք հրահրելու փորձերից:
Ու շատ ավելի ցավալի է, որ ներքին օրակարգ առաջ բերող, ներքին թշնամիներ, «ներքին թուրքեր», դավաճաններ փնտրողների մեջ հիմնականում իշխանության մի քանի ներկայացուցիչներ ու, առավել եւս, իշխանամերձ որոշակի անհատներ էին:
Օրինակ՝ ինչպես կարելի է բացատրել, որ պատգամավորը կարող է սպառնալ գլուխների վրայով անցնել, ատամներ ջարդել՝ հայ լինի, թե եզդի:
Կամ՝ մեկ ուրիշը համարում է, որ «ներքին թշնամին» ավելի վտանգավոր է, քան արտաքինը: Երրորդը Ալիեւի սանձարձակությունների մեջ... ներհայաստանյան հետք է փնտրում: Չորրորդը ներսում խրամատներ է փնտրում ու պատրաստվում հերոսաբար «քանդել» դրանք:
Իրականում նմանները, որոնք, որպես կանոն ներկայանում են որպես «հեղափոխության» ավելի մեծ պաշտպաններ, քան հենց Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ «արջի ծառայությունն» են մատուցում հենց Նիկոլ Փաշինյանին եւ օրվա իշխանություններին ընդհանրապես:
Ոչ մի ընդդիմություն չի կարող այնքան մեծ վնաս հասցնել իշխանություններին ու նրանց վարկանիշին, որքան իրենց հավատարմությունն ապացուցելու ճանապարհին որեւէ արժեքի, որեւէ սրբության, որեւէ «կարմիր գծի» առջեւ կանգ չառնողները՝ իշխանության միջից լինի, թե «կողքերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
ՀՀ ՊՊԾ-ում անցկացվել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների վիճակահա...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ