Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգող Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ցանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգման Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը

Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ոչ միայն Արցախը չի դիտարկվել որպես հանրապետություն, այլ նաև փոխվել է բանակցային նպատակը․ Բալասանյան

ՀՀ ԱԽ նիստում հուլիսի 10-ին ներկայացվել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։

Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթղթում կան վտանգավոր ու անընդունելի ձևակերպումներ, նպատակներ, որոնց վերաբերյալ պարտավոր են հրապարակավ արտահայտվել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները, մամուլը և մեր երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր անհատ։

Ի դեպ, արձագանքս մի փոքր ուշ եմ ներկայացնում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանագծի թեժությամբ։ Ցավակցում եմ Տավուշի մարզում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհված մեր հայորդիների հարազատներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։ Փառք ու պատիվ մեր սպաներին և զինվորներին, ովքեր պատվով լուծեցին ռազմական խնդիրը և թույլ չտվեցին թշնամուն մարսել արկածախնդրությունը։Վերադառնալով ազգային անվտանգության փաստաթղթին՝ նկատեմ, որ հաստատվում են իմ այն բոլոր մտահոգությունները, որոնք ես հնչեցրել եմ Արցախի հարցում պաշտոնական Երևանի վարած քաղաքականության վերաբերյալ։

Բանն այն է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ փաստաթղթում Արցախը ներկայացված է որպես տարածք, իսկ արցախահայությունը՝ որպես բնակչություն։ Միայն մեկ տեղ ենք հանդիպում «Արցախի ժողովուրդ» ձևակերպմանը, այն էլ՝ Արցախը կրկին չի նշված որպես հանրապետություն։

Եթե 2007թ. ընդունված ռազմավարության մեջ կար հստակ ձևակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հանրապետություն է, ապա այս նոր ռազմավարության մեջ հրաժարվել են հանրապետություն ձևակերպումից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը վերադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին, քանզի այնտեղ էլ կարգավիճակի հարցը մղվել էր հետին պլան։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդունված փաստաթղթում հստակ էր, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ իշխանությունը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը՝ Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»։

Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ոչ միայն Արցախը չի դիտարկվել որպես հանրապետություն, այլ նաև փոխվել է բանակցային նպատակը. «Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման»։

Ուշադրությու՛ն դարձրեք, ՀՀ ներկա իշխանությունները հստակ չեն ֆիքսել Ադրբեջանի ենթակայությունից դուրս Արցախի դե ֆակտո ինքնիշխանությանը տալ միջազգային ճանաչում։ Ինքնորոշման իրավունքի իրացում և արցախահայության անվտանգության ապահովում Իլհամ Ալիևն էլ է խոստանում, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ ԽՍՀՄ գոյության տարիներին էլ Մոսկվան էր Լեռնային Ղարաբաղի համար ինքնորոշում և անվտանգություն ապահովել, բայց առաջին իսկ ցնցումը բերեց պատերազմի ու զոհերի։ Ասելս այն է, որ մեր երկրի անվտանգության առաջնային երաշխիքները Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելն է, մարտունակ բանակ պահելն ու տնտեսություն զարգացնելը։ Մյուս ձևակերպումները չեն համապատասխանում մեր ազգային նպատակներին ու չեն ապահովում մեր երկրի անվտանգությունը և զարգացումը։Սույն խայտառակ փաստաթղթի և դրանում ամրագրված վտանգավոր նպատակադրումների հետ կապված մի քանի հարցադրում եմ ուզում ուղղել Արցախի Հանրապետության իշխանություններին, որպեսզի նրանք ոչ թե ինձ, այլ Արցախի Հանրապետության քաղաքացիներին բացատրություն և հաշվետվություն տան:

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ այս փաստաթուղթը քննարկվե՞լ է։ Ձեր իմացությա՞մբ է Արցախը որպես տարածք, այլ ոչ թե որպես հանրապետություն ներկայացվել։ Նորմա՞լ եք համարում, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը ներկայացված է որպես բնակչություն, որը միջազգային իրավահարաբերություններում ավելի ցածր կարգավիճակ է, քան ժողովուրդը։

Դուք կիսո՞ւմ եք պաշտոնական Երևանի այն տեսակետը, որ Արցախի հարցում մեր առաջնային խնդիրը ոչ թե դե ֆակտո կարգավիճակին միջազգային ճանաչում տալն է, այլ անորոշություն պարունակող ինքնորոշման իրավունքի իրացումն ու անվտանգության ապահովումը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ու Արցախի ղեկավարության տեսակետները հակամարտության կարգավորման հարցում նույնական են։ Ձեր լռությունը այս անգամ ևս հաստատում է այդ պնդումը, բայց սա այն դեպքն է, երբ Արցախի Հանրապետության քաղաքացին պետք է հստակ տեսակետ լսի իշխանությունից ռազմավարական նշանակության փաստաթղթի մասին։ Լռությամբ չեք կարողանալու խուսափել հարցերից։Կոչ եմ անում մեր քաղաքացիներին պահանջատեր լինել ու ստիպել, որպեսզի իշխանությունները հստակ տեսակետ ներկայացնեն։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան