Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը ոչ միայն հերթական պատերազմի նախաշեմին է, այլև լուրջ մարտահրավեր է դարձել տարածաշրջանային անվտանգության համար
Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը ոչ միայն հերթական պատերազմի նախաշեմին է հասցրել նախկին Խորհրդային Միության երկու հանրապետություններին, այլև լուրջ մարտահրավեր է դարձել տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար ՝ նախանշելով համաշխարհային քաղաքականության նոր և շատ վտանգավոր միտումներ, այսպիսի տեսակետ է հայտնել «Կոմերսանտ»-ի քաղաքական մեկնաբան Մաքսիմ Յուսինը, որը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրման հետևանքների և այն մասին, թե որ պետություններն են փորձում իրավիճակն օգտագործել իրենց օգտին։
«Ամենացավալին այն էր, որ, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության նախորդ բռնկումների, այս անգամ ի հայտ եկան մի շարք պետություններ, որոնք ի սկզբանե սկսեցին նպաստել իրավիճակի սրմանը՝ ցուցադրաբար և ինչ-որ առումով նույնիսկ աջակցելով կողմերից մեկին»,- հայտնել է Մաքսիմ Յուսինը։
Ինչպես նշում է քաղաքական մեկնաբանը, առաջին հերթին խոսքը Թուրքիայի գլխավորած պետությունների կոալիցիայի մասին է, որոնք միանշանակ հանդես են եկել հօգուտ Բաքվի։ Իսկ հենց ինքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակամարտության սաղմնային փուլում այն մարելու փոխարեն, ընդհակառակը, սկսել է կրակի վրա յուղ լցնել՝ ադրբեջանական հասարակության մեջ ռազմատենչ տրամադրություններ բորբոքելով։
Յուսինի պնդմամբ՝ այդ քայլով Անկարան խնդիրներ է ստեղծել, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար, որը, ի տարբերություն իր հայրենակիցների զգալի մասի, տրամադրված չէ առճակատման, բայց ստիպված է հաշվի նստել իր երկրի քաղաքացիների հետ։
«Իսկ ինչպես չհայտարարել այդպիսի մտադրության մասին, եթե «ավագ եղբայրը»՝ նախագահ Էրդողանը, խոսում է անվերապահ աջակցության մասին, եթե թուրք քաղաքական գործիչները գրեթե ուղղակի ռազմական միջամտության կոչ են անում»,- գրում է նա։
«Կոմերսանտ»-ի մեկնաբանի խոսքով՝ Բաքվին իր աջակությունն է հայտնել նաև միջուկային տերություն և տարածաշրջանում առանցքային դերակատար Պակիստանը և, ինչպես պնդում է նա, Անդրկովկասում Թուրքիայի և Պակիստանի ակտիվացմանը զուգահեռ «անխուսափելիորեն մոբիլիզացվում են նաև նրանց անհաշտ հակառակորդները՝ Հունաստանը և Կիպրոսը Եվրամիության շարքերում, Հնդկաստանը և Իրանը՝ Ասիայում»՝ հավելելով, որ իրավիճակը զարգանում է շատ վտանգավոր ուղղությամբ։
Նրա խոսքով՝ չպետք է թերագնահատել նաև ԱՄՆ-ում և Եվրոպայի առանցքային երկրներում, առաջին հերթին՝ Ֆրանսիայում հայկական սփյուռքին։
«Դրանով իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածաշրջանային կոնֆլիկտից կարող է վերաճել միջազգային կոնֆլիկտի։ Ինչ-որ պահի փոխադարձ ատելության բաժակը լցվելու է, Թուրքիայի հրահրիչ ջանքերը վերջապես պտուղներ են տալու։ Եվ Բաքուն, ապավինելով իր զինված ուժերի որակական գերազանցությանը, կսկսի արդեն ոչ թե փոքր, լոկալ, այլ իսկական պատերազմ, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար»,- գրում է նա։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
ՀՀ ՊՊԾ-ում անցկացվել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների վիճակահա...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ