Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Եվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արել ԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WP

Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբՀայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օրԱննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան
Հայաստան

Գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները․ Մայր Աթոռը՝ կրթության նոր չափորոշչի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը դիրքորոշում է հայտնել հունիսի 25-ից հանրային քննարկման դրված Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ, որն հուլիսի 10-ին ուղարկվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

«Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայոց դպրոցի հիմնադրության, զարգացման և կայացման գործում, ինչպես և անխուսափելի պատասխանատվությունը սերունդներին ազգային, հոգևոր-բարոյական առաքինությունների ոգով ուսուցանելու և դաստիարակելու առաքելության մեջ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես դրսևորում է նախաձեռնողականություն` առավելագույն նպաստ բերելու Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը: Այս առումով Եկեղեցին ողջունում է հայրենի իշխանությունների յուրաքանչյուր նախաձեռնություն` ուղղված հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կանոնակարգելու և առկա հարցերը կարգավորելու նպատակով 2019 թ. հունվարի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ: Վերջինիս շրջանակներում որոշվեց ձևավորել երկկողմանի` թեմատիկ հինգ ենթախմբեր, որոնցից մեկը Կրթական հարցերով աշխատանքային ենթախումբն է: Ցավով ենք արձանագրում, սակայն, որ առ այսօր, պետական պատկան մարմինների կողմից Կրթական հարցերին առնչվող ենթախմբի կազմը ձևավորված չլինելու պատճառով, հնարավոր չի եղել ունենալ հանդիպումներ և քննարկումներ: Օրեր առաջ կրթության պետական լիազոր մարմնի կողմից շրջանառության մեջ դրվեց Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը (այսուհետև` Նախագիծ), որի մշակման գործընթացին, հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին, Եկեղեցին այդպես էլ չհրավիրվեց մասնակցելու: Այսուհանդերձ, հաշվի առնելով այլևս կայացած իրողությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը (այսուհետև` Կրթական հարցերով ենթախումբ), նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման շրջանակներում արձանագրում է. Ա. Նախագծի ընդհանուր դրույթներ բաժնում արձանագրված է, որ վերջինիս նպատակն է սահմանել «հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները»:

Ըստ էության, Նախագիծը կոչված է սահմանելու դպրոցի շրջանավարտների հոգևոր, մտավոր կարողությունների և վարքագծային դրսևորումների նշաձողը, որոնք դիտարկվում են որպես առաջնահերթություններ ու անհրաժեշտություններ ՀՀ քաղաքացու համար: Այսուհանդերձ, հետագա շարադրանքում շոշափելիորեն չի երևում, թե միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտների համար սահմանված որակական պահանջները որքանով են համարժեք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորաբար` մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության անխաթար պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Կարևորելով բնագիտական, տեխնոլոգիական, սոցիոլոգիական, տնտեսագիտական, տեխնիկական և այլ բնույթի գիտելիքներով զինված սերնդի պատրաստության ծրագիրը, այսուհանդերձ, Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ ՀՀ Հանրակրթության մասին օրենքով կրթության առանցքային և կարևորագույն նպատակներից է «անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովումը և հայի ինքնության պահպանման երաշխավորումը», ինչը և դրված է Հանրակրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հիմքում (հ. 4): Հատկանշական է նաև, որ Կրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։ Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»։ Բ. Մտահոգիչ է, որ Նախագիծը պարունակում է սահմանումներ, որոնք հնարավորություն են վերապահում հայագիտական առարկաների դասաժամերի նվազեցման համար, ինչը ժամանակի մեջ անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային ինքնության գիտակցության թուլացմանը։ Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ հայագիտությունը պետք է ճանաչվի որպես հանրակրթության գերակա ուղղություն։ Տարօրինակ է, որ սահմանված վերջնարդյունքներում գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները, և դրանք ճանաչելու ու հարգելու վերաբերյալ պահանջները: Նախագծում լեզուն, այդ թվում՝ հայոց լեզուն, դիտարկված է ընդամենը «որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք», մինչդեռ հայոց լեզուն առաջին հերթին օժտված է ազգային ինքնության ճանաչողության ու բացահայտման գործառույթով:

Տարակուսելի է նաև «ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ինքնաճանաչման ձգտելու» ձևակերպումը, որն ըստ էության անտեսում է հոգևոր գիտելիքի և ապրումի միջոցով ինքնաճանաչման հասնելու քրիստոնեական համոզումը: Գ. Նախագծում ուղղակիորեն բացակայում է բարոյագիտության ուսուցման վերաբերյալ որևէ ակնարկ: «Էթիկա» բառը սահմանափակ նշանակությամբ ու գործածություններով կիրառվում է պարզապես ընդգծելու համար տարբեր ոլորտներում վարվելակարգերի գոյության և դրանց պահպանման անհրաժեշտությունը (օր․՝ «օնլայն հաղորդակցության էթիկայի պահպանում»): Ավելին` Հայոց Եկեղեցին, որ սկզբնավորման օրվանից քրիստոնեական վարդապետության հենքով ձևավորել է մեր ժողովրդի հոգևոր-բարոյական արժեքների համակարգը և դարձել անմիջական երաշխավորը նրա պահպանության ու զարգացման, Նախագծում հիշատակված է զուտ հարևանցիորեն՝ արձանագրված լինելով ընդամենը մեկ անգամ: Մինչդեռ այսպիսի մոտեցումը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված սահմանադրական կարգավիճակին, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրություն, հ․ 18)։ Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ կրթությունը միջոց է հոգևոր-բարոյական առաքինությունները յուրացնելու` այսպիսով ինքնակատարելագործման ու ինքնաճանաչման հասնելու համար: Գիտելիքն առանց բարոյականության ուղղակիորեն վերածվում է սպառնալիքի ինչպես անհատի, այնպես և հասարակության համար:

Համաշխարհային պատմության միայն վերջին հարյուրամյակի ընթացքին կարելի է գտնել այդպիսի բազմաթիվ փաստեր: Դ․ Բացարձակորեն անընկալելի է, որ քրիստոնեությունն աշխարհում առաջինը որպես պետական կրոն ընդունած պետության հանրակրթության պետական չափորոշիչ դառնալ հավակնող փաստաթղթում իսպառ բացակայում է «քրիստոնեություն» բառն անգամ, և երեխաներին մատուցվելու են գիտելիքներ «Հայաստանի կրոնի» մասին։ Տպավորություն է, որ նախագիծը վերաբերում է ոչ թե Ազգային Եկեղեցու առաքելությամբ քրիստոնեական երկհազարամյա պատմություն և ինքնություն կրող ազգի, այլ նորակազմ մի միավորման ․․․. Ե. Մեծապես անհանգստացնող է նաև ազգային նկարագիր և արժեհամակարգ ձևավորող «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին պարտադիր պետական բաղադրիչի, դուրս բերումը և հայրենագիտական այլ առարկաների մեջ տարրալուծելու մոտեցումը։ Նախագիծը չպետք է հակասեր ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքին, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» ինքնուրույն դասավանդվող պարտադիր առարկա է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի «…մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները» (ՀՀ Սահմանադրություն, 5-րդ հոդվածի 2-րդ մաս, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս): Փաստված իրողություն է, որ հանրակրթական դպրոցներում 15 տարի առաջ ներդրված այս առարկան արդեն ձևավորված ավանդույթներ ունի և առարկայացանկում իր մնայուն տեղը։

Զ․ Նախագծի հիմնավորումներում արձանագրվում է, որ վերջինիս մշակման ընթացքում ուսումնասիրվել են հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ «ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Մինեսոտա և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և այլ երկրների փորձը»: Մեծապես գնահատելով նախագծի հեղինակների ուսումնասիրական նախանձախնդրությունը, հնարավոր չէ նաև չանդրադառնալ, որ հարկ էր ուսումնասիրել նաև այնպիսի երկրների փորձառությունը, որոնք էթնիկական, կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով առավել համադրելի են մեր երկրի հետ: Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ անհնար է մշակել մեր երկրի հանրակրթական պետական չափորոշիչն առանց մեր ժողովրդի կյանքում կրթության կազմակերպման պատմական փորձի և ժառանգության խորքային ու համապարփակ ուսումնասիրության։ Է. Լրջագույն բացթողում է նաև, որ նախագծում որևէ անդրադարձ չկա Սփյուռքին և նրա ուսումնադաստիարակչական կարիքներին այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, չի կարող նախաձեռնողական չլինել Սփյուռքում հայապահպանության կարևորագույն գործառույթի իրականացման գործում, ինչը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջ է․ «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային կյանքի զարգացմանը»: Նկատի ունենալով նախագծում առկա հայեցակարգային էական բացթողումները՝ Կրթական հարցերով ենթախումբը հորդորում է զերծ մնալ շտապողականությունից և հապճեպ որոշումների կայացումից, հիմնովին վերատեսության ենթարկել Նախագիծը՝ վերջինիս մշակման աշխատանքների գործընթացում ներգրավելով մասնագիտական հանրույթի առավել լայն շրջանակներ և հաշվի առնելով ազգային, հասարակական հաստատությունների ու կառույցների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դիտարկումներն ու դիրքորոշումները»,- ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի տարածած հայտարարությունում։