Բանակից խուսափած նախարարը կատակի սահմանը չգիտի
Փաստելով ՊԲ դիրքապահների կողմից ադրբեջանական անօդաչու սարքի խոցումը, ԿԳՍՄ նախարար Արաիկ Հարությունյանը արձագանքել է. « Птичку жалко...»։
Բանակից խուսափած նախարարը կատակի սահմանը չգիտի։ Կան թեմաներ, որոնցով կատակ, հումոր ոչ միայն չեն անում, այլեւ ուղեղդ չի կարող հումորի ուղղությամբ աշխատել։
Բադի աշխարհընկալմամբ չի կարելի խոսել պատերազմի, հերոսության, զոհերի, մահաբեր անօդաչու սարքերի մասին։
Այսօր, հենց այս օրերին զորակոչ է, եւ ամեն օր պատերազմական այս լարված փուլում բանակ են գնում Արայիկ Հարությունյանի այս տարվա շրջանավարտները։ Դու օր ու գիշեր զինկոմիսարիատների մոտ պետք է լինես, հատ-հատ պպետք է ճանապարհես ընդամենը մեկ ամիս առաջ դեռ աշակերտ զինակոչիկներին, դու մեր տղերքին ասելու բան չունե՞ս, դու ընդհանրապես պատասխանատվություն չես զգո՞ւմ։
Էդ անօդաչու սարքը խփել են քո անցյալ տարվա շրջանավարտները եւ այդ սարքը եկել էր մեր տղերքին ու մեր բնակավայրերը խփելու. դու ի վիճակի՞ ես սա հասկանալու, եւ հումոր ես անում դա հասկանալո՞վ։
Մի օր զորամաս, մի օր զենք չտեսած-չբռնած նախարարը հումոր է անում մարտական ԱԹՍ-ի խոցման թեմայով։ Դու նույնիսկ Վարդավառի ջրի ատրճանակ ձեռքդ բռնած չկաս, դու հասկանո՞ւմ ես ինչի մասին են կատակում։
Դու գիտե՞ս ինչ են զգում, ի՞նչ ապրումներ ունեն ծառայության մեջ գտնվող, մարտական հերթապահության կանգնածների ծնողները։
Դրանք ձեր թայֆի ֆեսյբուքի բատալիոնները չեն։ Դրանք ռեալ տղերք են, ռեալ կենսագրություններով։
Նայում եմ նախարարի կենսագրությունը եւ ինչ. ժամանակին եղել է « Բանակն իրականում» խմբի անդամ ։ Սա այն նախաձեռնությունն էր, որ տարիներ առաջ աշխատում էր բանակի վարկաբեկման ուղղությամբ։ Բա գնայիր բանակ ու իրականում պատկերացում կազմեիր բանակի մասին։ Թե ավելի հեշտ է փափուկ նստել ու Երեւանի սրճարաններից բանակի համար ցավել։
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով