ԲՀԿ երիտասարդական թեւից արդեն 50 հոգի հրավիրվել է հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ԲՀԿ-ի մասով հարցաքննությունների շարքը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ երիտասարդական թեւից արդեն 50 հոգի է հրավիրվել հարցաքննության, սակայն նրանք բոլորը լռել են՝ այդպես էլ որեւէ բան չասելով:
Ընդ որում, երիտասարդները Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության են հրավիրվում խումբ-խումբ. գրեթե ամեն օր հարցաքննության է հրավիրվում 5-6 երիտասարդ, որոնք, սակայն, բոլորը լռում են: Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հավաքներ կազմակերպելու համար: Եվ, ահա, չնայած մինչեւ այժմ քրեական գործով դեռեւս ոչ մեկի մեղադրանք չեն առաջադրել, սակայն հարցաքննությունների շարքը դեռ երկար կշարունակվի: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում բերման ենթարկված մոտ 400 անձանց ցուցակ կա, որոնց բոլորին էլ պետք է հրավիրեն հարցաքննության. դեռ հրավիրվածները 50-ն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով