Քաղաքացիների աչքին թոզ փչելով` խնդիրը կիսատ-պռատ լուծում են. Դավիթ Խաժակյանը` քաղաքապետարանի կողմից 100 փոքր ավտոբուս ձեռք բերելու մասին
«Հրապարակը» գրում է. «Քաղաքապետարանը տարեսկզբին ասել էր, որ այս տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուս (200 հոգանոց)․ երեկ քաղաքապետ Մարությանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ 100 փոքրիկ ավտոբուսի մրցույթ է հայտարարվել, ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը՝ հարցրինք ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանին։
«Մեծ ավտոբուսների միջազգային վարկով նախատեսված մրցույթի ժամկետները փոփոխություն են կրել, այն երկարաձգվել է առնվազն մինչև 2021-ի սկիզբը։ Չնայած կասկածում եմ, որ այդ ժամանակ էլ լինեն, տրանսպորտի ոլորտում ճգնաժամային իրավիճակը փրկելու համար քաղաքապետը որոշել է 100 փոքր ավտոբուս ձեռք բերել»:
Վա՞տ է։ «Թերևս քաղաքապետն ամաչել է ուղղակիորեն նշել, որ դեֆակտո խոսքը հուսահատության «գազել»-ների մասին է, որոնք նոր տրանսպորտային համակարգում չեն կարող շահագործվել, ինչը նշանակում է, որ կա՛մ նոր ցանցի մասին պետք է մոռանանք, կա՛մ համարենք, որ այս գնումը 1-2 տարվա կյանք ունի և անարդյունավետ է»:
Փո՞ղ են «լվանում»։ «Գուցե համատեղում են հաճելին օգտակարի հետ` քաղաքացիների աչքին թոզ փչելով ու խնդիրը կիսատ-պռատ լուծելով։ Հիշեցնեմ, որ այս ամիս 450 «գազել» դուրս է գալու շահագործումից»: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերելու նոր «գազիկները»։ «Սպասում ենք տեսնենք` որ ոլորտից են ծախսերը կրճատվելու»: Կարո՞ղ է պարգևավճարներից։ «Բացառվո՛ւմ է»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով