Այդ երկու գործողություններն ավելին են, քան՝ դիվերսիոն գործողությունները, դրանք դասական հարձակում են եղել
Շատ դեպքերում մարտական գործողություններն ընթացել են խատռը մարտավարությամբ, այսինքն զուգահեռ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած հարվածների հետ զուգահեռ ընթացել են նաեւ ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Դրանցից երկուսը ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց եթե անկեղծ ասենք, դրանք իրենց ծավալով ավելին են քան դիվերսիոն գործողությունը:
«Դա, դասական մարտավարությամբ, հարձակում է: 100 հոգին դա մոտավորապես մի վաշտ է: Եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բնականաբար, սպառազինությունն ու պատրաստությունն էլ շատ ավելի մեծ է: Վստահ եմ նաև, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, ինչը նշանակում է, որ հարձակման ծավալները շատ ավելի մեծ են, քան դասական մարտավարական դասագրքերում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...