Ո՞ւր է Հայկ Մարությանը, համավարակի ընթացքում ինչո՞վ է Երևանի քաղաքապետարանն աջակցում երևանցիներին. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ համավարակի ընթացքում Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի երևանցիները հնարավորինս մեղմ տանեն համավարակի հետևանքները: Հայտարարությունում ասվում է.
«ՈՒ՞Ր Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ: Ոստիկանական հաղորդագրությունների համաձայն մինչ այժմ ազգաբնակչության շրջանում կազմվել է դիմակ չկրելու և ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմի պայմանները չպահպանելու շուրջ 45 000 վարչական ակտ, որի մոտ 90 տոկոսը Երևանում:
Իսկ ինչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններում, որպեսզի այդ վարչական ակտերը չկազմվեին, որպեսզի Երևանը և երևանցին հնարավորինս մեղմ տաներ համավարակի հետևանքները, ըստ էության գրեթե ոչինչ:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները չեն շրջել քաղաքով՝ հնարավորինս չեն իրազեկել, սովորեցնելով, գործնական օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին՝ թե ինչպես պահել արտակարգ ռեժիմով պայմանավորված անհրաժեշտ աշխատանքային պայմանները, պատշաճ ախտահանում չեն իրականացրել հասարակական վայրերում և այլն և այլն:
Կամ գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական տրանսպորտը ամենառիսկային վայրերից է և ըստ էության այս ընթացքում ոչ շահութաբեր, կարելի էր հույսը չդնել օրական մի քանի կոպեկ տուն տանող վարորդների ինքնագիտակցության վրա և ախտահանիչ պարագաների առկայությունը հասարակական տրանսպորտում ապահովեր Երևանի քաղաքապետարանը:
Տեսչական մարմինները մեկը մյուսին հերթ չեն տալիս ցույց տալու իրենց «պրոֆեսիոնալիզմը» տնտեսվարողների գործունեությունը կասեցնելու կամ մարդկանց տուգանելու առումով: Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում և մնում է այն քաղաքական պոպուլիզմի տրամաբանության մեջ, որը որդեգրել են ներկա իշխանությունները առհասարակ, քիչ է մնում թե իշխանություններն ասեն «ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո դիմակ կրելու մեջ է»: Ժողովրդի ինքնագիտակցության վրա հույս դնելով և ամբողջ պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելով ոչ հարցը կլուծվի ոչ էլ կառավարիչները կդառնան ավելի լավը:
Այս ամենի տրամաբանության մեջ նորից հարց է առաջանում, ինչով է Երևանի քաղաքապետարանը աջակցում երևանցիներին: Նորից պիտի գանք ավանդական դարձած հարցին, որը ցավոք աստիճանաբար դառնում է ավելի հռետորական՝ «Ո՞ւր է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը»»:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ