Արմեն Սարգսյանն Արցախում հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին:
«Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաև Արցախի ողջ ժողովրդին, որովհետև նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձևով, -ասել է նախագահը՝ ավելացնելով:
-Շնորհակալությունս փոխանցեք նաեւ նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաեւ՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ:
Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաեւ Արցախի բոլոր քաղաքացիներին նախ եւ առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաեւ այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով եւ՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը»:
Շնորհակալություն հայտնելով՝ Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում եւ պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլեւ մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման եւ զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հեռանկարային մի շարք ծրագրերի:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ