Կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչև օրական 30-40
Հայաստանում իրականացվող միջոցառումների շնորհիվ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։ Եթե աշխատանքը լինի շարունակական, երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել այս թիվը մինչեւ օրական 30-40։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։
«Երբ մենք խոսում էինք, հունիսի 23-ին, մենք ունեինք թվերի տատանում` 500-700-ի սահմաններում: Եվ, փաստորեն, միջոցառումները, որոնք իրականացվում են, թույլ չտվեցին, որ թիվը հասնի 900-ի կամ 1000-ի, այլ ընդհակառակը, այս օրերին մենք տեսնում ենք թվերի տատանում 350-550-ի սահմաններում: Իհարկե, մեր նպատակը պետք է լինի շարունակել միջոցառումները ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ գործող կազմակերպությունների ու հաստատությունների ներսում: Այդ պարագայում, եթե աշխատանքը լինի շարունակական, մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել թիվը մինչեւ 30-40` օրական: Մենք պետք է միջոցառումնեը շարունակենք այնքան ժամանակ, մինչեւ կլինի պատվաստանյութը եւ կսկսվի բնակչության կանխարգելիչ պատվաստումը», - լրատվականի հետ զրույցում նշել է մասնագետը:
Պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե հնարավո՞ր է, որ գրանցվող նոր դեպքերի թիվը երկրում նորից սկսի աճել, Բաբլոյանը նշեց, որ նման բան կարող է տեղի ունենալ՝ երկու պատճառով։
«Մեկը, եթե թուլացնենք կանխարգելիչ միջոցառումները, ապա անմիջապես տեղի կունենա բարձրացում, ինչը շատ բացասական կարող է անդրադառնալ ապագայի գործընթացի վրա: Եվ երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ թեստավորման նոր լաբորատորիաների ստեղծումով օրական թեստավորումների թիվը հասցնենք 3000-4000-ի: Այդ պարագայում, իհարկե, մենք ավելի շատ կարող ենք հայտնաբերել, բայց դա չի ունենա իր բացասական նշանակությունը, ընդհակառակը, կտա հնարավորություն ավելի հստակեցնելու վարակվածների թիվը ե ավելի հեշտ կառավարելու հայտնաբերված դեպքերը», - ասել է նա։
Անդրադառնալով երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, Արա Բաբլոյանը նշեց, որ դրանք, իր կարծիքով, անհրաժեշտ են եւ չի կարելի հույսը դնել միայն բնակչության գիտակցության վրա։
«Մենք տարբեր զարգացած երկրների փորձով տեսանք, որ դա չի տալիս ցանկալի արդյունք, եւ այդ երկրները նույնպես որոշում ընդունեցին որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին: Պահպանելով այն մոտեցումը, որ հանրային առողջապահական խնդիրները եւ տնտեսության զարգացումը խիստ փոխկապակցված են եւ չես կարող ունենալ զարգացող երկիր` առանց առողջ բնակչության, ես կառաջարկեի ծանոթանալ հետեւյալ նյութին, որտեղ շատ հարցերի պատասխաններ կան` ինչպես սովորական ընթերցողների, այնպես էլ բժիշկ-մասնագետների համար: Սա ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հարցազրույցն է` «Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի կես տարին» վերնագրով», - նշել է Բաբլոյանը:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ