«Կադիլակ», «Բենթլի» և առանձնատներ. նախագահ Արմեն Սարգսյանն ու նրա տիկինը հայտարարագիր են ներկայացրել
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք՝ նախագահը Կենտրոն վարչական շրջանում հայտարարագրել է 2 առանձնատուն՝ մեկը գնել է, մյուսը՝ ստացել ժառանգություն։
Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։
Նախագահի բանկում պահվող ավանդները կազմել են 1,279,500.00 ՀՀ դրամ և 15,905.00 ԱՄՆ դոլար։
Բանկային հաշիվների մնացորդները՝ 4,562,000.00 ՀՀ դրամ, 265,000.00 ԱՄՆ դոլար, 4,555,000.00 եվրո, 201,000.00 ռուսական ռուբլի, 65,000.00 ֆունտ ստեռլինգ։
Որպես կանխիկ գումար՝ Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 45,000.00 եվրո։
Որպես աշխատանքի վարձատրություն՝ նախագահը հայտարարագրել է 11,506,992.00 ՀՀ դրամ։
Արմեն Սարգսյանն այլ եկամուտներ է ստացել. ՎՏԲ բանկից՝ 105,283.00 ՀՀ դրամ և Արդշինբանկից՝ 21,474.00 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն անդամակցում է ոչ առևտրային 4 կազմակերպությունների. նա «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «The Manoukian Charitable Foundation» կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ է, «Երևան, իմ սեր» և «Հայաստան Համահայկական Հիմնադրամ» կազմակերպությունների խորհրդի նախագահ։
Հայտարարագիր է ներկայացրել նաև նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունուֆար Սարգսյանը։
Վերջինը հայտարարագրել է ժառանգություն ստացած 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ՝ Արաբկիր վարչական շրջանում։
Տիկին Սարգսյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա CADILLAC, BENTLEY և HONDA մակնիշի՝ համապատասխանաբար՝ 2006, 2007 և 2013 թթ. արտադրության։
Նկատենք, որ BENTLEY-ն ձեռք է բերվել 2007 թվականին, HONDA-ն՝ 2013 թվականին, իսկ CADILLAC-ը՝ 2014 թվականին։
Նունուֆար Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 160,000.00 ԱՄՆ դոլար, 340,000.00 եվրո և 50,000.00 ֆունտ ստեռլինգ։
Որպես կանխիկ գումար՝ տիկին Սարգսյանը հայտարարագրել է 8,000.00 եվրո։
8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթ ո՛չ Արմեն Սարգսյանը, ո՛չ Նունուֆար Սարգսյանը չեն հայտարարագրել։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ