Դեկտեմբերի 19-ից դատարանին անընդհատ խնդրել եմ, որ թույլ տան Յուրի Խաչատուրովը 2 օրով գնա իր ծննդավայր, դատարանում այդ միջնորդությունը չի քննարկվում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն առարկություն ներկայացրեց դատախազության միջնորդությանը, որով վերջիններս խնդրում են դատարանին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։
Ըստ նրանց՝ պաշտպանների նման գործողությունները թույլ չեն տալիս իրենց ընթերցել մեղադրական ճառի եզրափակիչ մասը։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե լավ է արել, ինչ միջնորդություն որ ներկայացրել է։
«Լավ եմ արել ու շարունակելու եմ իմ միջնորդությունը իրականացնեմ, որպեսզի լավագույնս ապահովեմ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպանությունը», - ասաց Պողոսյանը։
Նա նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ից դատարանին անընդհատ դիմումներով խնդրել է, որ թույլ տան Խաչատուրովը երկու օրով գնա իր ծննդավայր, սակայն դատարանում այդ միջնորդությունը չի քննարկվում։
«Հիմա մեղադրողներն ասում են՝ «գիտեք ինչ, չարաշահում է», բա քննեք մեր միջնորդությունները, որ իմանանք չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ», - նշեց Խաչատուրովի պաշտպանը։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի փաստաբաններ Միհրան Պողոսյանը և Կարեն Մեժլումյանը կրկին միջնորդեցին սույն գործով վարույթը կասեցնել և դիմել ՍԴ։
Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ այս միջնորդությունը ներկայացրել է օգոստոսի 22-ին, սակայն այն մնացել է առանց քննության, քանի որ խափանման միջոցի փոփոխման միջնորդություններ են ներկայացվել, որոնք քննվել են հրատապության կարգով։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ