Գնամ ՍԴ, որ Հրանտ Նազարյանի օ՞րն ընկնեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ է դիմել նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Նրանց շահերը կներկայացնի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը։
Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել են կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Այն վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել։ Օրինակ, մարդուն պահել բանտում։ ՍԴ դատավորների դեպքում եթե միջանկյալ միջոց կիրառվի, նրանք կշարունակեն պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով որոշում կայացնի։
Մեր տեղեկություններով՝ երեկ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից արդեն հարցաշար է ստացել՝ նշված դատավորների վերաբերյալ տեղեկատվության պահանջով, որից հետո կորոշեն միջանկյալ միջոցի հարցը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է առարկել միջանկյալ միջոցի դեմ, որ դրա կիրառումը կառավարությունն անընդունելի է համարում:
Միջանկյալ միջոցի որոշումը կայացվում է արագընթաց կարգով։ Թերեւս մինչեւ շաբաթվա վերջը պարզ կդառնա ՀՀ ՍԴ-ի ճակատագիրը։ ՍԴ «հեռացված» անդամներն այս օրերին դատարան չեն գնում։ Եվ այսօր նախատեսվող նիստը չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն էլ արձակուրդում են։ Ալվինա Գյուլումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց․ «Գնամ, որ Հրանտ Նազարյանի օ՞րն ընկնեմ։ Ինչո՞ւ գնամ, որ շոո՞ւ սարքեն։ Ես շոուների սիրահար չեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ