Վարչապետը հասկացել է, որ որևէ ներդրող Հայաստան չի գալու, որովհետև ոչ մեկը հավես չունի փռվել ասֆալտին և ծեփվել պատերին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դիմակ չկրելու համար երկու անգամ արդեն տուգանվել է, սակայն վարչական ակտը դեռ չի ստացել։
«Երկու օր առաջ՝ հուլիսի 4-ին, ինձ ծանուցագիր եկավ, համաձայն որի՝ ես հուլիսի 2-ին հրավիրվում եմ վարչական մարմին։ Սա է իրենց աշխատանքի որակը, ես էլ, քանի որ չէի կարող երկու օր առաջ գնալ նիստի, հետ տալ ժամանակը, որովհետև մարդկային բանականությանը հայտնի չէ այնպիսի գործիք, որով ժամանակը հետ տան։ Իրենց ասացի, որ վստահ եմ՝ նիստը գումարել են, հետևաբար՝ կարող են իրենց ապօրինի որոշումն ուղարկել, ես դրա հետքերով կգնամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Ըստ նրա, երբ ստանա վարչական ակտը, եթե, իհարկե, հանդգնեն նման ապօրինի ակտ ուղարկել իրեն, այդ ժամանակ էլ դրա հետքերով կգնա։
«Երկու անգամ են ակտ կազմել, երկուսի դեպքում էլ գրել եմ, որ համաձայն չեմ, քանի որ շնչառական խնդիրներ ունեմ, և ինձ այդ ամենը հակացուցված է։ Վարչական մարմինն ինքը պետք է ապացուցի քաղաքացու համար անբարենպաստ հանգամանքների առկայությունը, թող գնան դատարան, ապացուցեն՝ տուգանքը կվճարեմ։ Չեն գնա, ուրեմն իրենց անօրինակ վարչարարության համար պատասխանատվության կենթարկվեն։
Ամոթալին այն է, որ մեր երկրի վարչապետը, փաստորեն հասկանալով, որ իր վարած քաղաքականության արդյունքում որևէ ներդրող Հայաստան չի գալու, որովհետև ոչ մեկը հավես չունի փռվել ասֆալտին և ծեփվել պատերին, որոշել է պետական բյուջեն համալրել նման միջոցներով՝ քաղաքացիներին տուգանելով։ Մինչդեռ ինքն իշխանության գալուց բոլորովին այլ բանի մասին էր խոսում»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ