«Մահացած» տեսչական մարմինը․ բնապահպաններն ընդդեմ անորակ աշխատանքի
ՀՀ Արմավիրի մարզից հնչում են ահազանգեր աղտոտված արագիլների մասին։ Տարբեր քաղաքացիներ հրապարակում են տեղեկություններ և լուսանկարներ, որտեղ են արագիլները պատված են ինչ-որ նյութով։ Ահազանգի հետքերով մարզում ստուգայցեր են իրականացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։ ԲԸՏՄ նման վերաբերմունքը դժգոհություններ է առաջացրել ոլորտի տարբեր ներկայացուցիչների շրջանում։
Այսպիսով, ԲԸՏՄ հայտարարությամբ ասվում է․ «Վերջին օրերին համացանցում տարածված աղտոտված արագիլների մասին գրառումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։
Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար»։
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ևս այցելել է նշված համայնքներ, որտեղ հաշվել են թվով 65 աղտոտված արագիլ։ «Ի պատասխան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի այն հայտարարության, թե Արմավիրի մարզի գյուղերում իրենց տեսուչները չեն հայտնաբերել աղտոտված արագիլներ։ Հուլիսի 4-ին մի քանի ժամ շրջայց անելու արդյունքում Հովտաշեն, Սիս, Հովտաշատ, Գայ, Ակնաշեն և Երասխահուն գյուղերում ու դրանց հարակից տարածքներում հաշվել ենք մոտ 65 աղտոտված արագիլ։ Հիմնականում Հովտաշենում էին՝ մոտ 40, իսկ Արմավիրի մարզի Գայ, Ակնաշեն և Երասխահունում գյուղերում 25»,- ասված է ՀԲՃ հայտարարության մեջ։
Նույն հարցի շուրջ բնապահպան Արսեն Գասպարյանը գրում է․ «Երբ պետական համակարգը չի տեսնում...
Ե՞րբ ենք հեղափոխություն անելու: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գնում է և չի տեսնում աղտոտված արագիլների ու հայտարարում, որ նման խնդիր չկա, իսկ ՀԲՃ-ն գնում է ու 65 աղտոտված կենդանի հայտնաբերում»:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ