Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել. Հովիկ Աղազարյանը` որդուն առաջադրված մեղադրանքի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին Իվան Աղազարյանը ընդունում է իր մեղավորությունը վրաերթում, սակայն վիճարկում է միջին ծանրության վնաս հասցնելու մասը. նա կարծում է, որ քաղաքացուն թեթեւ ծանրության վնաս է հասցրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց պատգամավորը:
«Այնտեղ տեղի է ունեցել փորձաքննություն, որի արդյունքով միջին մարմնական վնասվածքներ են հասցվել, ինչի հետ որդիս համաձայն չի եղել, բողոքարկել է, բայց բողոքարկման ընթացքում փորձաքննությունը այնուամենայնիվ հաստատել է միջին ծանրության վնասվածքների պահը: Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել, պարզապես համաձայն չէ, որ վնասվածքները եղել են միջին ծանրության, ինչի համար լրացուցիչ փորձաքննություն է անցկացվել: Երիտասարդ կին է եղել, ով փողոցն անցել է չթույլատրված հատվածով, իսկ այդ պահին իմ տղան մեքենայով հետընթաց շարժում է կատարել և ուշադրություն չի դարձրել, չի նայել որ այդ չթույլատրված հատվածով ինչ որ մեկը կարող է անցնել»,- ասաց պատգամավորը` նշելով, որ որդին վճարել նաեւ տուժածի բուժման ծախսերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արցախի պողոտայում երթեւելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել ՃԵԿ 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետեւում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը: Հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետեւի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Կ.-ին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իվան Աղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ