ՀՔԾ-ն մերժել է, պայքարում են ԱԺ-ում․ Արթուր Ղազինյանի դիմումի մերժումն ու պատգամավորների պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը երեկ ստացել է նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատասխանը։ «Ժողովուրդ» օրաթերթը իր հունիսի 30-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, եւ կուսակցության նախագահն արդեն ստացել է այդ մասին պաշտոնական տեղեկությունը: Իսկ ի՞նչ է ասված փաստաթղթում. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:
Իհարկե, սպասելի սցենար էր, քանի որ արտակարգ դրության պայմաններում նման գործի քննությունը, բնականաբար, կարող է վնասել վարակի դեմ պայքարի գործընթացին, առավել եւս, որ կուսակցության նախագահի դիմումը ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ էր, այլեւ ՀՀ վարչապետի: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:
Նկատենք, որ դրան զուգահեռ ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի միայն Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում:
Եվ հետաքրքիր է, որ երեկ սոցիալական ցանցերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն դժգոհում են, որ այս համավարակի օրերին ընդդիմադիր խմբակցությունները նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Սա նշանակում է, որ այս հանձնաժողովն էլ անդամների սահմանված թիվը չապահովելու հիմքով կմնա չկայացած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...