Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալ Բուսաբանական այգին բարեկարգվում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը Խորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամները Թրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխություն Խորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանը Իսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը Բարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքները Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը

ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցություններիԽորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամներըԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունԽորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանըԻսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակըՄիջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնըԲարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքներըԱրարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբՀայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օրԱննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել
Հայաստան

Համագյուղացիս զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս. միջադեպ Վայոց Ձորի Շատին համայնքում, շոշափվում է նաև մարզպետի խորհրդականի անունը

Երկու օր առաջ գիշերը՝ ժամը 12-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Շատին բնակավայրում տեղի է ունեցել զինված միջադեպ, փորձել են ներխուժել մեր համագյուղացու՝ Հովիկ Մանուկյանի տուն, ջարդել են նրա մեքենան: Այս մասին Tert.am-ին ահազանգեց Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրի բնակիչներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Համայքի բնակիչը պնդեց, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի խորհրդականը՝ ՔՊ-ական Նարեկ Մարտիրոսյանը:

«Ամեն ինչ սկսել է մեքենա վարելու ձևի հետ կապված պատմությունից, միջադեպը սկզբում ծագել է Հովիկ Մանուկյանի որդու և Նարեկ Մարտիրոսյանի, նրա աներորդու՝ նախկին համայնքապետ Մամիկոն Սմբատյանի եղբոր որդու՝ Վարդան Սմբատյանի միջև: Այնուհետև Վարդան Սմբատյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Նորայրը գնացել են Հովիկ Մանուկյանի տուն՝ նրա որդու հետ վեճն ավարտելու համար, զենքը պարզել են Հովիկ Մանուկյանի վրա, հնչել են նաև կրակոցներ, մեքենան ջարդել են, բարեբախատաբար ոչ ոք չի վիրավորվել: Հիմա դեպքը խնամքով ծածկում է թե՛ ոստիկանությունը, թե ԱԱԾ-ն, փորձում են մարզպետի խորհրդականին արանքից հանել»,-ասաց նա։

Tert.am-ի հետ զրույցում Եղեգիս խոշորցաված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը նախ հերքեց՝ նշելով, որ համայնքում առհասարակ միջադեպ չի եղել, ավելի ուշ ասաց, որ միջադեպ եղել է, բայց զինված անձ չի եղել:

«Գիշերը չի եղել, այլ իրիկվա կողմն է եղել, գնացել են մեքենայի գործ անող տղայի մոտ, վիճաբանություն է եղել երեք հոգով նրանք են եղել, երեքով են նրանք են եղել, լեզվակռիվ ու քաշքոց է եղել, վերջ: Նարեկ Մարտիրոսյանն էլ ընդհանրապես այնտեղ չի եղել, կողքից ուզում են պղտոր ջրում ձուկ բռնեն»,-ասաց նա:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ հունիսի 30-ին ժամը 23:40-ին Շատին համայքի բնակիչներից մեկից խուլիգանության մասին ահազանգ են ստացել, քաղաքացին հայտնել է, որ իրեն հարվածել են, կոտրել են առանձնատան դիմաց կայանված մեքենայի դիմապակին:

Ինչ վերաբերում է զենքով քաղաքացուն սպառնացել են, թե ոչ, ապա Ոստիկանությունը մանրամասներ չհաղորդեց: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, հանգամանքները պարզվում են:

Tert.am-ը խոսեց նաև Հովիկ Մանուկյանի հետ, վերջինս ասաց, որ չի կարող ասել, թե նախնական վեճը ինչից է առաջացել, միայն կարող է ասել , թե իր տանն ինչ է կատարվել:

«Տունը պառկած եմ եղել, մեկ էլ գմփոց լսվեց, հելա դուրս, տեսնեմ ավտոս ջարդում են: Ասեցի՝ ինչ եմ արել, որ ավտոս ջարդում եք, Վարդան Սմբատյանը զենքը պահեց վրաս, ասաց՝ կխփեմ, ռիսկ չարեցի որևէ գործողություն անեմ, կարծեցի՝ կկրակի, հետո մեր գոռգոռոցներից հարևանները եկան: Այնտեղ տեսել եմ նաև Նարեկ Մարտիրոսյանին, երբ զենքը Վարդանը վրաս էր պահել, այդ պահին Նարեկ Մարտիրոսյանին այնտեղ չեմ տեսել, հարևանների գալուց հետո եմ տեսել: Հարևանները մեզ օգնեցին, կինս ընկել էր գետին, վատացել էր: Հարևաներս էլ Ոստիկանությունում ասել են, թե ինչ է կատարվել : Ոստիկանության աշխատանքից շատ դժգոհ եմ, Վարդանին, եթե հենց գիշերը բռնեին՝ զենքն էր ձեռքն էր, հիմա փորձում են ներկայացնել՝ թե զենք չի եղել, բայց անկանոն կրակոց է հնչել»,-ասաց նա:


Հովիկ Մանուկյանը նշեց, որ մտավախություն ունի, որ Նարեկ Մարտիրոսյանը կարող է ազդել գործի քննության վրա, քանի որ միջադեպի մասնակիցների հետ բարեկամներ են: