Հանրային սննդի ոլորտում վնասներն այս պահին կազմում են մոտ 500 միլիոն դոլար
Հանրային սննդի ոլորտում վնասներն այս պահին կազմում են մոտ 500 միլիոն դոլար եւ այս վնասների թիվը դեռ աճում է:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռեստորատոր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը` անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ոլորտի կրած վնասներին:
«Ամբողջ ոլորտը տապալված է միայն մի բանի պատճառով, որովհետեւ մենք Կառավարությունից չենք լսում հստակ օր, թե երբ է տնտեսությունը ազատականացվելու եւ այդ պատճառով չեղարկվել են բոլոր միջոցառումներն ընդհուպ մինչեւ սեզոնի ավարտը»,-ասաց նա:
Նրա խոսքով` Հայաստանը չգնաց երկու ընդունված ճանապարհներից մեկով կորոնավիրուսի դեմ պայքարի դեպքում. «Մենք չգնացինք չոր լոքդաունի եւ ոչ էլ գնացինք Բելառուսի կամ Շվեդիայի ճանապարհով: Ի սկզբանե փակվեցինք, էդ փակման ընթացքում պատասխանատուները, որ ինչ-որ գործողություններ պետք է անեին ենթադրաբար արտակարգ դրության եւ պանդեմիայի շրջանում չեն կատարել, միաժամանակ մեր ոլորտն ուղարկելով տոտալ փակման: Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ հանրային սննդի ոլորտը` բոլոր ռեստորաններն ու հյուրանոցները եւ տուրիստական ընկերությունները պատրաստ են փակմանը այն պայմանով, որ պետությունը իր վրա կկրի որոշակի բեռ իր վրա ֆինանսական,որը ենթադրում է արտակարգ դրության իրավիճակը, բայց որ բացվելուց հետո տնտեսությունը կազատականացվի եւ մենք կունենանք գործող բիզնես եւ մենք ամենասեղմ ժամկետներում կվերադառնանք մեր գործունեությանը: Սակայն ստացվեց էն, ինչ ստացվեց»:
Նրա կարծիքով` խնդիրը միայն եւ միայն առողջապահական է եւ միայն առողջապահության ոլորտը պետք է պայքարի պանդեմիայի դեմ, սակայն մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալվել է եւ մենք ունենք անկառավարելի էպիդեմիա:
«Սա արհավիրք չի, պատերազմ չի, սա ուղղակի առողջապահական արտակարգ դրություն է եւ մնացած ոլորտներում եւ մասնավորապես տնտեսական ոլորտներում պահել արտակարգ դրությունը ուղղակի հարված է հասցնում տնտեսությանը: Եւ այստեղ մաթեմատիկական հաշվարկ է մնում, մենք ինչ ենք ուզում` կրենք անդառնալի տնտեսական վնաս, թե ունենանք առողջապահական խնդիր եւ լուծենք այդ առողջապահական խնդիրը: Ես չեմ գտնում, որ ճիշտ է զոհաբերել տնտեսությունը առողջապահական խնդիրներին, ես չեմ գտնում, որ խիստ կրանտինը ճիշտ ճանապարհ է, եւ կոչ եմ անում վերացնել արտակարգ դրությունը, ազատականացնել տնտեսությունը եւ հուժկու զարկ տան առողջապահական խնդիրներին, արտակարգ դրությունը պետք է հայտարարվի առողջապահական համակարգի ներսում, թող գումարներն ուղղարկեն առողջապահական ոլորտին»,-ասաց նա:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով