Մոտ 300 միլիոնի կարգի եղել է Գայանեի բնակարանի գրավադրման գումարը․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։
Երկու միլիարդ դրամը, ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր Քոչարյանի կրստեր որդին՝ Լևոնը, իրենց համար մեծ գումար է, ուստի իրենք ստիպված էին իր և քրոջ՝ Գայանեի բնակարանները գրավ դնել, որ այդ գումարը կարողանան հավաքել, նաև տարբեր բարերարներ են պատրաստակաություն հայտնել աջակցել իրենց։
Լևոն Քոչարյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ 2 միլիարդից մոտ 500 մլն դրամն իրենք իրենց միջոցներով են հայթայթել, իսկ 1.5 միլիարդը բարերարների աջակցությունն է։
«Այդ 500 միլիոնից մոտ 300 միլիոնի կարգի եղել է Գայանեի բնակարանի գրավադրման գումարը, այսինքն՝ բանկից մոտ այդքան գումար ենք վերցրել, իսկ դրա մյուս մասն էլ ես իմ ընկերությունից եմ պարտք վերցրել, մինչև իմ բնակարանն էլ գրավ կդնեմ, ու այդ պարտքը ընկերությանը հետ կտամ»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Իսկ տակը մնացած 1.5 միլիարդը չորս տարբեր աղյուրից է գոյացել՝ մեծ մասը АФК «Система» ընկերությունն է փոխանցել, որի խորհրդի անդամ վերջերս նորից ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, մյուս ամենամեծ բաժինը փոխանցել է «Տաշիր» գրուպի հիմնադիր, հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, գումարներ են փոխանցել նաև ռուսաստանաբնակ խոշոր գործարարներ Սերգեյ Համբարձումյանն ու Գենադի Ստեփանյանը։
Հարցին՝ այդ 1.5 մլրդ դրամ գումարն իրենք վերադարձնելու պարտավորություն ունե՞ն, թե՞ սա զուտ բարեկամական աջակցություն է, Լևոն Քոչարյանն ասաց․ «Իհարկե, ունենք, այդ գումարը մեզ չեն նվիրել, երբ որ այդ գումարը, կախված իրավական պրոցեսներից, հետ կվերադարձվի մեզ, մենք էլ հետ կտանք այդ մարդկանց»։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով