Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿ Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ Նազարյան Կարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ Սպանվել է Մալիի պաշտպանության նախարարը Ադրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբ

Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցություններիԽորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամներըԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունԽորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանըԻսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակըՄիջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնըԲարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքներըԱրարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
Հայաստան

Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության օրենսդիր, դատական եւ գործադիր թեւերի միջեւ փոխհարաբերություններին։ Ժողովրդավարական համակարգի համար հիմնաքարային նշանակություն ունեցող՝ իշխանության ճյուղերի տարանջատման եւ անկախության սկզբունքը մեզանում չի գործում ըստ նշանակության:

Խնդիրն այն է, որ իշխանության բեւեռացման գործընթաց է տեղի ունենում։ Իշխող քաղաքական ուժը վերահսկողություն ունի օրենսդիր եւ գործադիր իշխանության ճյուղերում, սակայն դատական իշխանությունը տեւական ժամանակ պահպանում է իր անկախությունը։ Եվ քանի որ առկա իշխանական համակարգի կոնյուկտուրայից ելնելով՝ դատական իշխանությունը կարող է լավագույն ձեւով իրականացնել փոխզսպումների եւ հակակշիռների ապահովման գործընթացը, այդ իսկ պատճառով էլ հենց իշխանության այս թեւը հայտնվեց իշխող քաղաքական ուժի թիրախում։

Այստեղ հարցն այն է, որ դատական իշխանությունը՝ ի դեմս Սահմանադրական դատարանի, կարող է դիտարկել իշխանությունների նախաձեռնությունների եւ գործողությունների՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը։ Եվ եթե ՍԴ-ն անկախ է գործում, ապա նրա կայացրած որոշումները հաճախ կարող են նաեւ դեմ լինել իշխանությունների քաղաքական շահերին։

Դրա համար էլ իշխող քաղաքական ուժը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, որոշեց, որ պետք է ՍԴ-ն վերակազմավորել, փոխել դատավորների կազմը։ Սակայն հենց այնպես չէին կարող դա անել, դրա համար պետք էին անհրաժեշտ «հիմնավորումներ»։ Այդ նպատակով իշխանությունները հորինեցին այն տեսությունը, թե ՍԴ-ում առկա է ճգնաժամ, երբ այդ կառույցը բնականոն ձեւով շարունակում էր աշխատել։

Եվ զարմանալին այն է, որ իրենց պաշտոնավարման սկզբում իշխանություններն աշխատում էին ՍԴ-ի հետ, եւ որեւէ խնդիր չկար, սակայն ինչ-որ մի պահից այդ կառույցում սկսվեց անհասկանալի ճգնաժամ հորինվել։

Այսինքն, ոչ էլ «ինչ-որ» պահից, այլ մեկ տարուց ավելի աշխատանքի չգնացող, բարձր աշխատավարձ ստացող, իրեն ժամանակին ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի «ի հայտ գալուց» սկսած: Պարզ է, որ ՍԴ-ի ճգնաժամի շուրջ խոսակցություններն ընդամենը քաղաքական հաշվարկների արդյունք էին։

Սակայն եթե իշխանությունները ՍԴ-ի շուրջ արհեստական ճգնաժամ են հորինել, պետք է ունենան նաեւ դրա հանգուցալուծման ուղիները։

ՍԴ դատավորների հեռացման հարցը նախ փորձ արվեց լուծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի միջոցով, ապա երբ պարզ դարձավ, որ հանրաքվեի հետաձգումը կարող է պայմաններ ստեղծել, որ սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իշխանություններն անցան այն օրենսդրական նախաձեռնության տեսքով ԱԺ-ի կողմից արագ ռեժիմով անցկացնելու տարբերակին՝ ՍԴ չդիմելով, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, նախագահի ստորագրման ինստիտուտը վերացնելով, ընդ որում, նույն նախագահի «բարձր հովանու» ներքո, հետո գնացքի հետեւից վազելով՝ ՍԴ մասին օրենքում փոփոխություններ անելով:

Մի խոսքով՝ քափուքրտինք մտած՝ չնայելով օրենքներին ու սահմանադրական ընթացակարգերին:

ՍԴ «հեռացված» դատավորներն արդեն հայտարարել են իրենց իրավունքները պաշտպանելու մասին, ընդհուպ՝ ՄԻԵԴ-ի միջոցով: Արդյունքում, իշխանությունները ստացան մի վիճակ, որ այսուհետ ինչ շարունակություն էլ ունենան գործընթացները, միեւնույն է, ՍԴ-ն լեգիտիմության խնդիր է ունենալու:

Մյուս կողմից՝ հանրության մեջ կա հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը կորցնելու է իր ֆունկցիոնալ դերակատարությունը՝ դառնալով իշխանության կցորդը։

Իշխանություններն ըստ էության արհեստական ճգնաժամ հորինեցին ՍԴ-ի շուրջ, սակայն իրական ճգնաժամային «հանգուցալուծման հասան»։ Կասկած չկա, որ այս գործընթացը իր բացասական հետքը կթողնի պետական, առավել եւս՝ դատական համակարգի գործունեության վրա, սակայն գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ ու ի՞նչ գնով կհաջողվի կարգավորել խախտված հիմքերը, կամ, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են գնահատում, վերականգնել սահմանադրական կարգը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում