Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները» Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿ Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ Նազարյան Կարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ Սպանվել է Մալիի պաշտպանության նախարարը

Պեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցություններիԽորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամներըԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունԽորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանըԻսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակըՄիջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնըԲարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքներըԱրարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան

Քրեական հեղինակություն «Բասարին» գաղտնալսել են, սակայն որոշումը պաշտպանին չի տրամադրվում. պաշտպանը դիմելու է ԲԴԽ և ՄԻԵԴ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն հանդիսացող «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանին ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը գաղտնալսել է, սակայն պաշտպանական կողմին դատարանն այդ որոշումը չի տրամադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

«Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն կից նյութերին առկա էին գաղտնալսման ամփոփագրեր, այսինքն՝ ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը գաղտնալսել է։ Ես դիմել եմ թե վարույթն իրականացնող մարմնին եւ թե դատարան, որպեսզի ինձ տրամադրեն օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու, այսինքն՝ գաղտնալսելու մասին որոշումը՝ նպատակ ունենալով բողոքարկել Վերաքննիչ դատարան։ Առաջին ատյանի դատարանի նախագահը, դատավոր Արթուր Մկրտչյանը պատճառաբանում է, որ դա նախաքննական գաղտնիք է եւ հետեւաբար չի կարող տրամադրել։ Ըստ օրենքը դատարանի այդ որոշմանը պաշտպանական կողմը չի մասնակցում, սակայն իրավունք ունի բողոքարկելու , եւ, բնականաբար, եթե ցանկանում է բողոքարկել, ապա պետք է ծանոթ լինի այդ որոշմանը»,- ասաց պաշտպանը։

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է դիմել Բարձրագույն դատական խորհրդին. «Գուցե դիմեմ Եվրոպական դատարան, կդիմեմ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին»։

Սիմոնյանը շեշտեց, որ Մելքոնյանին մեղադրանքն առաջադրվելն ու կալանքի տակ պահելն ապօրինի կերպով է արվում։

Ինքն իրենով այդ քրեական ենթամշակույթ ենթադրող հոդվածները զուրկ են իրավական որոշակիությունից։ Այդ բնորոշող հանգամանքներն ուղղակի անհնար է բացատրելը։ Ես գրավով միջնորդել եմ՝ պարզաբանել մեղադրանքի էությունը, եւ, կոնկրետացնել, թե ինչո՞վ է հիմնավորվում, որ, օրինակ, Պողոսը քրեական ենթամշակույթ կրողն է, իսկ Պետրոսը՝ ոչ։ Ինձ պատասխանել են, որ իրենք պարտավոր չեն գրավոր պատասխանել այդ հարցին»։

Պաշտպանն ասաց, որ քրեական գործում չկա այնպիսի ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ Արմեն Մելքոնյանը հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ. «Չկա մեկ ցուցմունք անգամ, որ Արմեն Մելքոնյանն ինչ-որ գործողություն է արել։ Իրեն մեղադրում են այն բանի համար, թե իբր գումարների հետվերադարձի գործողություն է կատարել, բայց այն անձինք, որոնք այդ գումարը պարտք են եղել եւ վերադարձրել են, իրենցից միայն մեկն է իր ցուցմունքում շոշափում Արմեն Մելքոնյանի անունը։ Նա էլ ասում է, որ գումարի տալ-առնելու հետ ինքը կապ չի ունեցել»։

Պաշտպանը նշեց նաեւ, որ Արմեն Մելքոնյանի ձերբալակումը ճանաչվել է ոչ իրավաչափ։

Հարցին՝ եթե Արմեն Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկար, ապա ո՞րն է նպատակը նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու, պաշտպանը պատասխանեց. «Ավելի շատ հասարակությանը ցույց տալն է, որ, տեսեք՝ Քրեական օրենսգրքի նոր հոդվածով պայքարեցինք քրեական ենթամշակույթի դեմ»։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Արմեն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223.3-րդ հոդվածի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):