Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿ Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ Նազարյան Կարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ Սպանվել է Մալիի պաշտպանության նախարարը Ադրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցություններիԽորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամներըԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունԽորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանըԻսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակըՄիջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնըԲարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքներըԱրարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբՀայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օր
Հայաստան

Գործադիր իշխանությունը, ԱԺ պատգամավորները ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը, որին լուռ համաձայնությամբ հետևեց ԼՀԿ-ն

Սա բացառապես քաղաքական գործընթաց էր, քաղաքական գործընթացի շրջանակներում իշխանության մի ճյուղին՝ դատական իշխանությանը` ի դեմս սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի, իշխանությանը հնազանդեցնել, որին մասնակից դարձավ ԱԺ-ն, և ըստ էության, մի խումբ անձինք՝ ի թիվս գործադիր իշխանության, ԱԺ պատգամավորների, ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Նրա խոսքով՝ սա իշխանության մեկ ճյուղը յուրացնելու առաջին փորձը չէր. առաջին անգամ նախաձեռնվեց հանրաքվե, երկրորդ անգամ՝ այս գործողությունները: «Միայն այն հանգամանքը, որ իշխանությունն իր նպատակներին հասնելու համար փորձեր էր կատարում ու վերջում փոփոխեց Սահմանադրության անցումային դրույթը, նշանակում է, որ այստեղ իրավունքի մասին խոսք չի կարող լինել»,-նշեց նա:

Փաստաբանի դիտարկմամբ՝ իշխանությունը մի շարք բացթողումներ արեց, ինչի պարագայում էլ ավելի ակնհայտ դարձավ իր նպատակը: Պողոսյանը նշեց, որ թեև Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, սակայն ի տարբերություն 2005-ի Սահմանադրության, 2015-ի Սահմանդրության մեջ նորմը առ այն, որ դրա նորմերը գործում են անմիջականորեն, բացակայում են:

«Այսինքն՝ Սահմանադրությունն անմիջականորեն գործում է միմիայն մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ գլխի մասով: Այդ դրույթը միանշանակ որոշակի նոր իրավահարաբերություններ ստեղծելու առումով է ստեղծվել, և բոլոր կիրարկվող օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Վերջինիս համաձայն՝ ՍԴ դատավորների ազատումն ու նշանակումը սահմանվում է ՍԴ մասին ՍԴ օրենքով: Այս պարագայում, առանց փոփոխելու տվյալ օրենքը, որևէ որոշում, որևէ ֆեյսբուքյան գրառում, ուղերձ չի կարող ունենալ իրավական ուժ: Դրա համար պետք է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ իրականացվեն: Իշխանությունը հապշտապ որոշում կայացնելու արդյունքում ուղղակի լավ չի աշխատել, այդ մասը մոռացել է, և հավանաբար առաջիկայում կտեսնենք նաև այդ փոփոխությունները»,-պարզաբանեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ին առնչվող ողջ գարծընթացն սկսվել է դեռևս 2019-ի հունիսից՝ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնում նշանակմամբ, և այս ամբողջ ընթաքցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ-ն, գործադիր իշխանությունը, ՍԴ որոշ դատավորներ ամեն ինչ արեցին՝ ՍԴ-ում արհեստական ճգնաժամ ստեղծելու համար, որպեսզի ՍԴ-ն չկարողանա որոշումներ կայացնել, և իշխանությունն ունենա իր գրպանային ՍԴ-ն:

«Մեր խնդիրն այս պահին արձանագրելն է՝ ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում, արձանագրել բոլոր դերակատարներին, որ չմոռացվի՝ ովքեր էին նախաձեռնում իշխանության յուրացումն ու սահամանադրական կարգի տապալումը: Այս ամենի բացասական ազդեցությունը զգալու են նաև ՀՀ այն քաղաքացիները, որոնք այժմ որևէ ազդեցություն չեն զգում, կամ անգամ գոհ են այս իրավիճակից, սակայն 3-4 տարի հետո սրա համար վճարելու է ՀՀ-ն, առաջանալու են ընդհուպ մինչև պետականությանն առնչվող հարցեր»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով ԱԺ քվեարկությանը, որին մասնակցել է միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, և հարցին՝ եթե ապացուցվի սահմանադրական կարգի տապալումն ու առաջանա քրեական պատասխանատվության խնդիր, ընդդիմադիր խմբակցությունները կխուսափե՞ն դրանից ՝ մասնակցություն չունենալու հիմքով, Պողոսյանը պատասխանեց.

«Հանցագործության մասնակցությունը նաև անգործությամբ է տեղի ունենում, եթե նախապես տեղեկացված են այն մասին, թե ինչ հանցագործություն է կատարվում: Ակնհայտ էր, որ «Լուսավոր Հայաստանը» քաղաքական որոշման արդյունքում մասնակցեց այդ գործընթացին: Ակնհայտ էր, որ «Լուսավոր Հայաստանը» տեսել էր սահմանադրականության խախտումներ: Ակնհայտ է նաև, որ սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու՝ «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնությանը չմիանալու հիմնավորումը իրականությանը չի համապատասխանում: Այս պահին «Լուսավոր Հայաստանը» չի կարող համարվել ընդդիմադիր քաղաքական ուժ: Այն լուռ համաձայնությամբ հետևել է ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը»,-ասաց Միհրան Պողոսյանը: