Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020-ի միայն ապրիլին տրամադրվել է շուրջ 40 մլն դրամ պարգևավճար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի գարնանային ամիսներից միայն ապրիլին է տրամադրվել պարգևավճար՝ շուրջ 40 մլն դրամ: Նախարարությունից analitik.am-ին հայտնել են, որ ապրիլին պարգևավճարի համար տրամադրված գումարը կազմել է 39 467 785 դրամ, որից 4 098 645 դրամը ծախսվել է նախարարի և փոխնախարարների պարգևավճարների վրա, իսկ 35 369 140 դրամը՝ նախարարության մյուս աշխատակիցների:
Մարտ ամսին ԱՍՀ նախարարությունում աշխատավարձի համար տրամադրվել է 138 միլիոն 848 հազար դրամ, որից 6,5 միլիոնը կազմել է նախարարի և նրա տեղակալների աշխատավարձը:
Ապրիլ ամսին աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցները կազմել են 172 123 094 ՀՀ դրամ, որից 2 579 460 ՀՀ դրամը՝ նախարարի և վերջինիս տեղակալների աշխատավարձ, իսկ 169 543 634 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցների աշխատավարձ:
Մայիս ամսին աշխատավարձի համար տրամադրվել է 136 739 605 ՀՀ դրամ, որից 3 907 569 ՀՀ դրամ կազմել են նախարարի և նախարարի տեղակալների աշխատավարձն, իսկ 132 832 036 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցներինը:
Մարտ-մայիս ամիսներին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատավարձներն ընդհանուր կազմել են 447 710 704 ՀՀ դրամ, պարգևավճարները՝ 39 467 785 ՀՀ դրամ:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով