Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ Նազարյան Կարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Իրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկ Սպանվել է Մալիի պաշտպանության նախարարը Ադրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին: Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատուն

Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցություններիԽորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամներըԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունԽորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանըԻսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակըՄիջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնըԲարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքներըԱրարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբՀայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օրԱննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Հայաստան

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ պահպանելու և երաշխավորելու ամուր հիմքեր՝ մարդու ազատ կամարտահայտման և խոսքի ազատության իրավունքների իրացման համար

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը: Այս խորհրդանիշը ևս մեկ անգամ ընդգծում է այս Դաշինքի հիմնական ուղերձը, որ ուժեղ գլոբալ համագործակցությունը, համերաշխությունը, արդյունավետ բազմակողմանիությունն այն հիմնական գործիքակազմն են, որոնք ուղղված են ոչ միայն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ներկայիս աննախադեպ մարտահրավերները զսպելուն և դրանց հակազդելուն, այլ նաև գործուն միջազգային հասարակությունը պահպանելուն:

COVID-19 համավարակն անհամաչափ ձևով ծանր ազդեցություն է ունենում բազմաթիվ երկրների, ներառյալ զարգացող, դեպի ծով ելք չունեցող երկրների վրա, ինչպիսին է Հայաստանը՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը, որն առավել վատթարանում է՝ պայմանավորված տարածաշրջանային և գլոբալ մակարդակով անվտանգության անկայուն միջավայրով։

Նոր տիպի կորոնավիրուսի առկայության կամ դրա բացակայության պայմաններում՝ Հայաստանը արդյունավետ ու գործող գլոբալ և տարածաշրջանային կառույցներ ունեցող բազմակողմանի, համագործակցային միջազգային համակարգի կայուն ջատագով է։

Նոր տիպի կորոնավիրուսով (COVID19) պայմանավորված համաշխարհային առողջապահական համակարգի ճգնաժամը երևան հանեց բազմակողմանի կառույցների հանդեպ գլոբալ համերաշխության և վստահության թերությունները: Սա գործելու կոչ է, հիշեցում, որ արդյունավետ բազմակողմանիության հանդեպ հանձնառության վերահաստատումը գլոբալ խնդիրների դեմ պայքարելու հրամայականն է: Հայաստանն ի սկբանե սատարել է ամուր բազմակողմանիության խթանմանն ուղղված նախաձեռնությունը: Դա գիտակցելով՝ միացել ենք 2020թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած Դաշինքի նախորդ նախարարական նիստին ընդունված «Մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ գլոբալ համագործակցություն և համերաշխություն COVID 19-ի դեմ պայքարելու համար» վերտառությամբ հռչակագրին:

2020թ․ մայիսի 18-19-ին տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում միաձայն ընդունվեց ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) «COVID-19-ին արձագանքը» վերտառությամբ բանաձևը։ Դա վարակի դեմ պայքարի համար բոլոր անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի համընդհանուր, ճիշտ ժամանակին և հավասար հասանելիության և արդար բաշխման կոչ է և կարևորագույն հանգրվան: Իրապես, սա գլոբալ առաջնահերթություն է, ոչ ոք, ներառյալ հակամարտող տարածքներում բնակվողները, չպետք է զրկված լինեն կամ սահմանափակ հասանելիություն ունենան Covid-19-ի հետևանքները մեղմացնող միջոցներին:

ԱՀԿ-ն ենթարկվում է ճնշման: ԱՀԿ-ն իր անդամ երկրներն են, հետևաբար մենք թե հավաքական կերպով, թե անհատապես՝ որպես միջազգային հանրության անդամներ պետք է վերագնահատենք հավաքական գործողության արժեքը և անհրաժեշտությունը՝ ուղղված այս բազմակողմ հարթակի չափանիշի բարձրացմանը: Արդյո՞ք մենք՝ միջազգային հանրությունը, կշահե՞ինք՝ թույլ ԱՀԿ ունենալով: Արդյո՞ք մենք անհատապես կշահեինք համերաշխության և հավաքական գործողության քայքայումից, աճող քաոսից: Հայաստանի պատասխանը վճռական ոչ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններ ուրույն դերակատարություն ունեն համակարգելու և առաջնորդելու առողջապահության գլոբալ արձագանքը, ինչպես նաև միավորելու ճգնաժամի ավելի լայն սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրմանն ուղղված ջանքերը։

COVID-19-ի դեմ պատվաստումը գլոբալ հանրային բարիք է, և դյուրահաս և մատչելի պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլոր երկրներին՝ հատկապես խոցելի խմբում գտնվողներին։

Մենք պատրաստ ենք միավորելու մեր ջանքերը բազմակողմ առողջապահական ճարտարապետությունն ուժեղացնելու ուղղությամբ, որն իր ազդեցությունը կունենա առողջապահական համակարգի բոլոր շերտերի՝ ներառյալ ազգային մակարդակի վրա՝ այսպիսով բարելավելով այս և այլ բռնկումները կանխարգելելու և հասցեագրելու պատրաստվածությունը։

Հայաստանն աջակցել է COVID-19-ի համատեքստում «տեղեկատվական համավարակի» (“Infodemic”) վերաբերյալ միջտարածաշրջանային հայտարարությունը, որը վերաբերում է համավարակի մասին ապատեղեկատվության և թյուր տեղեկատվության տարածմանը, ինչը շփոթմունք է առաջացնում բնակչության շրջանում և տարաձայնություններ առաջացնում հասարակության մեջ։

Թավշյա հեղափոխությունից և 2018-ի ժողովրդավարական վերափոխումից հետո խոսքի ազատությունը խորապես արմատավորված է Հայաստանի հասարակական կյանքում: Այն հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարության առաջատար նվաճումներից մեկը:

Covid-19-ը ուղեկցող «տեղեկատվական համավարակը» իրական սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական կառույցների, այլև հանրային առողջության և անվտանգության համար: Աշխարհի տարբեր մասերում հիվանդության տարածման վերաբերյալ կենսական տեղեկատվության անհիմն սահմանափակումների կամ հասանելիությունն ապահովելու մերժման բազմաթիվ դեպքերը մտահոգիչ են: Միևնույն ժամանակ այնտեղ, որտեղ ազատ մամուլն ուժեղ է, վերջինիս ընդունվում է որպես հանրային արժեք և հանրային ծառայություն, այն հանդիսանում է ռիսկերի վերացման ուղղությամբ գիտակցված հասարակական հավաքական գործողությունների խրախուսման անբաժան մասը: Հետևաբար, ազատ մամուլը ևս պետք է հետամուտ լինի պատասխանատվության պահանջին: Դա առավել ընդգծվում է COVID-19- ի դեմ պայքարի համատեքստում:

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ պահպանելու և երաշխավորելու ամուր հիմքեր՝ մարդու ազատ կամարտահայտման և խոսքի ազատության իրավունքների իրացման համար: Միևնույն ժամանակ, ապատեղեկատվության, կեղծ լուրերի տարածումը մարդու՝ հավաստի և փաստական տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների ապահովման հիմնական սպառնալիքներից է։

Հայաստանը ողջունում է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի շրջանակներում «տեղեկատվական համավարակի» դեմ պայաքարելու համար ստեղծված աշխատանքային խմբի մեկնարկը։

Շնորհակալություն»։