Բարձրագույն դատական խորհուրդը չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, և չի պաշտպանում դատավորներին
Բարձրագույն դատական խորհուրդը չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, և չի պաշտպանում դատավորներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից դատավորներին թիրախավորելուն:
«Կասկած չունեմ, որ ԲԴԽ անդամները բարձր մակարդակով տիրապետում են իրավաբանությանը և իրավունքին, բայց այդ քաղաքացիական խիզախության պակասը բերում է նրան, որ զրոյացնում է այդ ունակությունները, և իրենք ամեն անգամ կանգնած են լինում քաղաքական ընտրության առաջ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և նշեց, որ այստեղ դատավորները պետք է իրենց իրավունքները պաշտպանեն ինչպես քաղաքացիները՝ դիմեն դատական ատյաններ և հետո Եվրոպական դատարան:
Ինչ վերաբերում է նախկինի հետ համեմատություններ անցկացնելուն, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նախկինում ևս խնդիրներ եղել են, սակայն մենք պետք է փոխենք երևույթը և ոչ թե մարդկանց: «Մենք առաջին անգամ ենք հանդիպում, որ դատավորների հանդեպ այդքան ցուցադրական ձևով ճնշում է գործադրվում: Այն ինչ առաջ եղել է, դրանք դուրս էր մնում հանրայնացումից, և իշխանությունները հասկանալով հանդերձ, որ դա սխալ է, քողարկում էին ինչ-որ կերպ, իսկ այսօր իշխանությունը չի քողարկում: Կարծես՝ ցուցադրաբար հակադրվում են թե՛ միջազգային նորմերի կարևորագույն սկզբունքներին, թե՛ օրենսդրությանը, թե՛ Սահմանադրությանը»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը բարեփոխման անվան տակ իրականցնում է իր իրական նպատակը՝ ունենալ ամբողջովին հնազանդ դատական համակարգ: «Նախկինում ևս եղել են դեպքեր, որ երբ դատավորն իր բարձրունքի վրա էր գտնվում և հետապնդման էր ենթարկվում, իսկ այսօր դատավորներին թիրախվորելը կրում է համակարգային բնույթ: Նախկինում որոշ դատավորներ էին ենթարկվում ճնշումների, իսկ հիմա կարծում եմ, որ իշխանությունը ցանկություն ունի ամբողջովին ունենալ իրենց հլու-հնազանդ դատական համակարգ»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ այն ինչ կատարվում է Հայաստանում միջազգային պրակտիկայում անվանվում է ընտրովի արդարադատություն, և այդպիսի երևույթները տեղի են ունենում կտրուկ իշխանափոխության, կամ ինչպես համարում են իշխանությունը՝ հեղափոխության դեպքում:
«Ընտրովի արդարադատության դեպքում իրականում անտեսվում, ոտնատակ է տրվում ամենակարևոր սկզբունքը՝ իրավունքի գերակայոթյունը և օրենքի առաջ հավասարությունը: Ընտրովի արդարադառության դեպքում գործըթնացները չեն ծառայում իրավական պետություն կայացնելոն և դա պատահական չէ, քանի որ եթե նայեք 2018թ․ կարգախոսները, այնտեղ չկա իրավական պետություն ասվածը»,-ասաց նա:


















































Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...