ԱԱԾ-ն խուզարկել է նաեւ ԲՀԿ–ական Վարդան Ղուկասյանի գրասենյակը
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող գրասենյակներում։
Նույն կուսակցության պատգամավոր Շաքե Իսոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խուզարկությունը կատարվել է երեկ կեսօրին։
«Խուզարկվել են պատգամավորների գրասենյակները, որոնք երկուսն էլ օգտագործվել են որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբեր», – ասել է Իսոյանը։
ԱԱԾ-ից տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն կատարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Հրապարակվեցին Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ կապված չորս քրեական գործերի մանրամասներ, որոնցից երկուսը վերաբերում էր ընտրակաշառքներ բաժանելուն։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ