ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ հարցաքննության են կանչել ոչ միայն Իշխան Զաքարյանին, այլեւ Աբրահամ Մանուկյանին, ով գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացրած միջնորդության համաձայն, ընտրակաշառքներ բաժանելու կուրատորն է եղել՝ փող տվողը։ Երկուսն էլ, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, «սուխոյ ատկազ» են եկել՝ ասելով, թե տեղյակ չեն նման գործընթացից, փող չեն բաժանել, ընտրակաշառքի մասին տեղեկություններ չունեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ չեն հարցաքննել նաեւ կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին, ում անունը նույնպես կար դատախազի ներկայացրած միջնորդագրում՝ որպես ընտրակաշառքի փողեր դուրս գրող։ Երեկ հորը չհարցաքննելու հետ կապված՝ ԱԺ ամբիոնից տարակուսանք հայտնեց նաեւ պատգամավոր դուստրը՝ Նորա Առուստամյանը։ Դատախազը հայտարարեց, որ կհարցաքննեն, բայց հասկացրեց, որ նրա ցուցմունքը ոչ մի դեր չի կարող խաղալ։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ