Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը «Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայի Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ Թագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս

Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Մամուլ

Եթե անգամ Դավթյանը դատարկ թուղթ բերեր, նրա միջնորդությունն ընդունելու էին

«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովի մեծամասնություն կազմող խմբակցության ղեկավարի դերա­կատարումը շատ մեծ է եղել միշտ, նա սաունաներից, ռեստորաններից, աշխատասենյակներից բերման է ենթարկել պատգամավորների մեծ խմբի, որոնք խորհրդարանում են հայտնվել հիմնականում բիզնես և այլ նպատակներով: Ասենք` պաշտպանված լինելու, արտո­նություններ ունենալու, սրան-նրան տանիք կանգնելու կամ պարզա­պես իշխանության ցուցումով են հայտնվել, որ կոճակ սեղմողների բազմությունը խորհրդարանում ապահովված լինի, և երկրի նախա­գահը կարողանա իր ուզած քաղա­քական որոշումներն ընդունել տալ: Այս եղանակով եկանք-հասանք 2018 թվական:

Եղան ժողովրդի դժգոհությունն ու հուզումը, որի համբերության բաժակը նաև նման գործելաոճից էր լցվել` այդ նույն կոճակ սեղմողների պահվածքից, ուղղորդված ու նեղ շրջանակի շա­հերից բխող քաղաքականությունից, հանրային կարծիքն անտեսելուց, մի խումբ մարդկանց անզուսպ հարստանալուց, մեկ այլ խմբի` պերմանենտ աղքատանալուց և այլն: Երբ այդ դժգոհությունը հասավ կրիտիկա­կան չափերի, մարդիկ հեղափո­խություն արեցին և այդ պահին փողոցում գտնվող ամենավճռական մարդուն, որը թվում էր` էականորեն տարբերվում է բոլոր նախորդ նա­խագահներից` ազնիվ է, նվիրված, մարդկային, դեմոկրատ, համարձակ, իր ողջ կյանքում ազատ խոսքին է ծա­ռայել և այլն, կարգեցին վարչապետ:

Բայց ոչ ոք չէր սպասում, որ Շվարցի անմահ գործն է «բե­մադրվում» մեր երկրում, և հրեշին սպանողն արագ հայտնվելու է հրե­շի կարգավիճակում: Այսօր արդեն չնչին հարցերում է Նիկոլ Փաշինյանը տարբերվում մեր կողմից մերժված նախկիններից: Որոշ հարցերում անգամ գերազանցել է նրանց: Օրի­նակ, նախկին իշխանությունները պետական բյուջեն այսպես անզուսպ և կամայականորեն չէին ծախսում, ինչպես հեղափոխականները: Նախկիններն այսքան անթաքույց քաղաքական հետապնդումներ չէին իրականացնում` գոնե ձևի առումով պահպանում էին օրենքը: Նախկին իշխանություններն այսքան շատ ու այսքան փողոցից բերված լեքսի­կոն չէին կիրառում: Նախկիններն այսքան կոնֆլիկտներ չունեին երկրի ներսում և հատկապես` դրսում, այլ պետությունների հետ հարա­բերություններում: Նախկիններն այսքան անհանդուրժող չէին այլակարծության և քննադատության նկատմամբ և այլն, և այլն:


Բայց հատկապես ուշագրավ է, որ փողոցից եկած իշխանությունը, որը 2018 թվականին հասարակա­կան կարգի պահպանման բոլոր կա­նոնները քաղաքական նպատակնե­րով խախտեց, ներխուժեց բուհեր ու տարբեր գերատեսչություններ, դռներ կոտրեց և պարալիզացրեց երկրի բնականոն կյանքը, կազմա­լուծեց տարբեր գերատեսչություննե­րի աշխատանքը և առնվազն մեկ տասնյակ քրեական հոդվածներով կարող էր դատվել, սակայն ոչ միայն չհետապնդվեց նախկին իշխա­նությունների կողմից, այլև հասա­րակությունն էլ համարեց, որ նրանք իրավասու են այդպես գալ իշխա­նության:

Այսօր այդ նույն մարդիկ թույլ չեն տալիս, որ հանրային բողոքի ակցիաներ իրականացվեն, և հենց այդ նպատակի համար երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով չհայտնեն իրենց կարծիքն ու չկարողանան պաշտպանվել:

Այդ իշխանությունն ուժային կառույցնե­րը դարձրել է բութ գործիք, որը կի­րառում է իր քաղաքական հակա­ռակորդների դեմ: Ընդ որում, այդ գործիքներից որոշը հնուց «օգտա­գործվողներն» են, որոնք ժամանա­կին լավ չաշխատեցին Փաշինյանի դեմ, բայց այսօր Փաշինյանի ձեռքում շատ լավ էլ աշխատում են: Օրինակ, Գլխավոր դատախազությունը, որի ղեկավարը երեկ խորհրդարանում փորձում էր հիմնավորել Ծառուկյանի դեմ ուղղված քաղաքական մե­ղադրանքը: Մարդկայնորեն կարելի է խղճալ այս մարդուն, որը հայտնվել է ծանր վիճակում և ստիպված է ծառայել ու ասել բաներ, որոնց հաստատապես ինքն էլ չի հավա­տում: Բայց անգամ եթե նա սպիտակ թուղթ բերեր ԱԺ և չկարողանար ընդդիմադիր պատգամավորների տված որևէ հարցի պատասխանել, միջնորդությունն ընդունելու հարցում որևէ խնդիր չէր առաջանա, բանի որ «ֆյուրերն» արդեն կարգադրել է, և կարգադրությունը հնազանդորեն պետք է կատարվի «Իմ քայլը» 88 հո­գանոց խմբակցության կողմից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: