Հայաստանին եւ Ադրբեջանին հարկավոր է բարի կամք դրսեւորել եւ վերադարձնել ձերբակալվածներին
Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է բարի կամք դրսեւորեն եւ կազմակերպեն ձերբակալված քաղաքացիների փոխադարձ վերադարձը: Այս մասին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՀՀ իշխանությունների կողմից 26-ամյա Ադրբեջանի քաղաքացուն սահմանի ապօրինի խախտման կասկածանքով ձերբակալումը:
«Ես կառաջարկեի կողմերին հաշվի առնել այն փաստը, որ այժմ շատ լավ ժամանակ է բարի կամքի դրսեւորման եւ սահմանի մյուս կողմում հայտնված մարդկանց հայրենիք փոխադարձ վերադարձի կազմակերպման համար: Կարծում եմ, որ բարի կամքի այդպիսի դրսեւորումն օգտակար կլիներ ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- ասաց ՀՀ առաջին օմբուդսմենը՝ հավելելով, որ Ադրբեջանի բոլոր ջանքերը դեռ ուղղված են առանձնապես ծանր հանցագործությունների՝ ահաբեկչության եւ սպանությունների համար դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացիներին վերադարձնելուն: Ի դեպ, նրանք ամենեւին էլ Հայաստանում չեն, այլ՝ Արցախի Հանրապետությունում, հավելեց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը շեշտեց կալանավորված անձանց վերադարձի համատեքստում «փոխանակում» բառն օգտագործելու անթույլատրելիությունը: «Փոխադարձ վերադարձն այն տերմինն է, որը պետք է օգտագործվի եւս մեկ այլ հանգամանքի հետ կապված. վերադարձը կարող է կազմակերպվել բացառապես ձերբակալվածների կարծիքը հաշվի առնելով: Ի տարբերություն «փոխանակման» բառի, որը սուբյեկտներին օբյեկտների է վերածում, այս դեպքում «վերադարձը» կողմերի բարի կամքի դրսեւորում է եւ այդ անձանց կարծիքը հաշվի առնել է ենթադրում: Նրանց կարելի է սահմանը խախտողներ կամ կալանքի տակ հայտնվածներ անվանել: Բայց պատանդ վերցնելու մասին ասել եւս չի կարելի»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ