26-ամյա ադրբեջանցին ինքնակամ հանձնվել է Հայաստանի իշխանություններին․ մանրամասներ
Հունիսի 12-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, որը Արեգունու ամառային ճամբարի պահակն է: Հենց նա էլ ադրբեջանցուն ուղեկցել էր վարչական գրասենյակ:
«Մեր մեջ խոսակցությունն ընթացավ առանց թարգմանչի, քանի որ ինքս, երկար տարիներ ապրելով Ադրբեջանի շրջանի հայաբնակ գյուղերից մեկում, ինչ-որ չափով տիրապետում եմ ադրբեջաներենին: Զրույցին մասնակցեց նաեւ մեր համագյուղացի Ներսիկ Պետրոսյանը, ով ավելի լավ է տիրապետում ադրբեջաներենին:
Ադրբեջանցին իր մոտ չուներ որեւէ փաստաթուղթ կամ զենք: Նրա պատմածով՝ ինքը Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւն է՝ ծնված Կալմիկիայում: Հայրը ադրբեջանցի է, մայրը՝ ուկրաինուհի: Ինքը եղել է վեց տարեկան երեխա, երբ բաժանվել են ծնողները: Ուկրաինուհի մայրը լքել է Էլշանին ու նրա եղբորը, եւ նրանց խնամքը մնացել է հոր ուսերին, ով եւ վերադարձել է Ադրբեջան ու երեխաներին հանձնել մանկատուն: Մանկատնից դուրս գալուց հետո Էլշամը թափառականի կյանք է վարել, տարբեր տեղերում չարքաշ ու ծանր աշխատանք կատարել, ապա հայտնվել է Գետաբեկի շրջանում՝ հովվություն անելու: Ապրել է կենցաղային ծանր պայմաններում ու որոշել է հեռանալ Ադրբեջանից: Իր պատմելով՝ քարտեզով երկար է ուսումնասիրել տեղանքը եւ համոզվել, որ ամենամոտիկ ու հարմար կետը Հայաստանն է, դրա համար էլ հոտը թողել եւ անցել է Հայաստան: Նրա պատմելուց հետո ես հրավիրեցի Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչներին, որոնց եւ հանձնվեց մեր սահմանը հատած ադրբեջանցին»,-ներկայացրել է Սոս Հովհաննիսյանը


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ