Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական նպատակ
Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական նպատակ։ Այս մասին ասվում է «Հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Հունիսի 13-ին ավարտվում է արդեն երկու անգամ երկարաձգված արտակարգ դրությունը։
Այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ արտակարգ դրության պահպանումը հետապնդում է բացառապես քաղաքական նպատակ այն պարզ պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերը կարգավորող օրենքները, առանց արտակարգ դրություն հայտարարելու ամբողջությամբ եւ լիարժեք կարող են ապահովել անհրաժեշտ բոլոր իրավական գործիքները, ընդ որում հենց այն նպատակներին հասնելու համար, որը գործող կառավարությունը դրել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման հիմքում։
Նշված օրենսդրության կետերի լիարժեք կիրառումն ամբողջությամբ կարող են ապահովել համավարակի հետ կապված բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք գործում են այս պահին։ Իսկ արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմից այն տարբերվում է բացառապես գործող իշխանության կողմից դրված քաղաքական նպատակների համար կիրառված սահմանափակումներով։ Չունենալով բողոքի ակցիաների հակակշռող ինստիտուտը, իշխանությունն այս ընթացքում զբաղվել է բազմաթիվ խնդրահարույց և մարդկանց կյանքը բարդացնող օրենքների ընդունմամբ և քաղաքական հակառակորդների հանդեպ քրեական հետապնդումներ կազմակերպելով։ Մինչդեռ բարոյական և քաղաքագիտական բոլոր նորմերը պահանջում էին, որ այս ընթացքում խորհրդարանն ընդուներ միայն համաճարակին վերաբերող օրենքներ և ձեռնպահ մնար որևէ այլ նախաձեռնության դակումից՝ քանի դեռ հանրությունը սահմանափկված էր կարծիք արտահայտելու իրավունքի հարցում։
Արտակարգ դրության ռեժիմի պահպանումը չի տալիս գեթ մեկ լրացուցիչ հնարավորություն, որը կարող է կապ ունենալ համավարակի դեմ պայքարի հետ։ Փոխարենը՝ արտակարգ դրության ռեժիմում սահմանափակվում են անձանց հավաքների ազատությունը, վարչապետին անվստահություն հայտնելու խորհրդարանական լիազորությունը եւ սահմանադրական հանրաքվե անցկացնելը։
Ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանության համար պարզ է իր նկատմամբ լայն հանրության դժգոհությունը, որը պատրաստ է Փաշինյանին գամելու անվստահության սյունին։
Այսպիսով, հակահամաճարակային միջոցառումների իրականացումը համարելով պարտադիր, պահանջում ենք իշխանությունից հրաժարվել արտակարգ դրության ռեժիմի հերթական երկարաձգումից, որը կրկին հանգեցնելու է քաղաքացիների սահմանադրական իրավունքների անհիմն սահմանափակման»։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ