Կողոպուտի համար դատապարտվածը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 4-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ոմն Աշոտ Առուշանյան նշանակվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապիկյանի խոսնակը փոխանցեց, որ առաջիկայում մրցույթ կհայտարարվի այդ պաշտոնի համար, որից հետո միայն նշանակում կլինի, դեռ հայտնի չէ մրցույթի օրը։
Տնօրենի ԺՊ Աշոտ Առուշանյանը 2012 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ «նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության» համար, որպես կազմակերպիչ: 2008-ից աշխատել է HSBC բանկում, 2010թ. հունիս ամսից՝ բանկի գլխամասում, որպես ռիսկային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ։
Իմանալով, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենը գալու է բանկ՝ 240 հազար դոլար վարկը փակելու, իր համադասարանցու՝ Էդգար Կարաքեշիշյանի հետ կազմակերպել է կողոպուտ։ Հանցագործները, մի քանի օր հետեւելուց հետո, «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ հափշտակել են ավտոմեքենայում գտնվող 56 մլն 400 հազար դրամ գումարը։ Ուշագրավ է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը որոշ ժամանակ անց հայտնաբերվել է կախված։
Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել, եւ նա աջակցել է հեղափոխականներին, այդ թվում՝ նաեւ նյութապես։ Հիմա, ըստ էության, նրան հատուցում են այդ աջակցության համար՝ աչք փակելով նրա դատվածության վրա.»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ