Արցախի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումներn ավելի են խստացվում
Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում Արցախի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումները: Այսմասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Մասնավորապես, հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ (ռապիդ) թեստի դեպքում՝ երկու օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:
Սույն կանոնից բացառություն կարող է արվել միայն Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:
Թեստի պատասխանը բացասական լինելու և զննությամբ վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման (բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի):
Թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ:
Վերոնշված իրավակարգավորումը վերաբերում է նաև ԱՀ քաղաքացի չհանդիսացող անձանց՝ այն տարբերությամբ, որ թեստի պատասխանը չներկայացնելու, թեստի դրական պատասխանի կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում ընդհանրապես կարգելվի նրանց մուտքն Արցախի Հանրապետության տարածք:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ