Լիտվան կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ կուղարկի Հայաստան
Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ կուղարկի Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի կառավարությունը հենց նոր կառավարության նիստում կայացրեց կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ (ըստ ՀՀ կարիքների) Հայաստան առաքելու խիստ կարևոր և ժամանակին որոշում։ Մանրամասներն ավելի ուշ։
Շնորհակալ են մեր լիտվացի բարեկամներին, Լիտվայի կառավարությանը»,- գրել է նա։
Գրառմանը կից դեսպանը տեղադրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի թվիթերյան գրառման ճեպապատկերը:


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ