Հայկ Մարությանը կրկին ինքնամեկուսացել է
Մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի օր է՝ կարանտինի մեջ է եւ աշխատում է հեռավար․ նման որոշում կայացնելու հիմք է հանդիսացել գործավարուհու՝ հունիսի 1-ին բացահայտված կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիր լինելու հանգամանքը։
«Խոսակցություններ կան, որ երեկվանից ընդհատակ է անցել»,-փոխանցեց քաղաքապետարանի մեր աղբյուրը։ Հարցրինք՝ թեստ արե՞լ է, կիսահումորային պատասխանեց՝ ինձ թվում է, որ ինքը օր ու մեջ թեստ է անում։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանից․ վերջինս մեզանից նախ գրավոր հարցում պահանջեց, երբ պնդեցինք հարցը, ասաց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում։
Մարությանի՝ «ընդհատակ» անցնելու մասին լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետի մամուլի խոսնակից, սակայն նա մեր հարցերին չպատասխանեց։
Նշենք, որ դեռ մարտի սկզբին, երբ Հայասանում համավարակը թափ էր հավաքում, Մարությանը ինքնամեկուսացել էր, այդ ժամանակ ասում էին, որ այնքան է «աչքը վախեցած», որ քաղաքապետը գործնական թղթերը վերցնում էր դռան արանքից։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ