Փորձում են «իրենցով անել» քաղաքացիական ավիացիան
Քաղավիացիայի կոմիտեում եւ համակարգում առհասարակ, այս պահին բուռն քննարկումներ են գնում, թե ով է փոխարինելու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանին, որ կարողանա այս փոսից հանել հայկական ավիացիան։ Հայկական ավիացիայի «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո խիստ կասկածելի է դարձել Տաթեւիկ Ռեվազյանի վերադարձը, թեպետ ինքը՝ Ռևազյանը նշել էր, որ մեկնել է՝ վերադառնալու ակնկալիքով։ Hraparak.am-ին տեղեկացրին, որ մի խումբ չինովնիկներ իրենց առաջ նպատակ են դրել «իրենցով անել» կոմիտեն և «Հայաէրոնագիցայա» ՓԲԸ-ն, որն այս ծառայության գլխավոր բաղկացուցիչներից մեկն է։ Ըստ մեր աղբյուրի՝ մասնավորապես շրջանառվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արսեն Մուսոյանի և նախարարությունում որպես ավիացիոն պատահարների էքսպերտ գրանցված Վարդան Չիլինգարյանի անունները։
Մեր տեղեկություններով՝ Հակոբ Ճաղարյանի հեռանալուց հետո, հենց այս այս եռյակին է բախտ վիճակված որոշել պետական ավիացիոն քաղաքականությունը, և իրենց մոտեցումները հրամցնել Սուրեն Պապիկյանին, հետևապես և վարչապետ Փաշինյանին:
Մեզ փոխանցեցին նաև, որ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արսեն Մուսոյանի երազանքն է ղեկավարել «Հայաէրոնագացիա» ՓԲԸ-ն, որը ժամանակին ղեկավարել է Մուսայանի հայրը՝ Էդուարդ Մուսոյանը։
«Հրապարակի» հետ զրույցում անդրադառնով վերոնշյալի հետ կապված մեր դիտարկումներին, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արսեն Մուսոյանը նշեց․ «Ես չգիտեմ՝ որտեղից են Ձեզ այդ տեղեկությունները հասել։ Դուք ինձ հիմա հարցերեք տալիս, որոնցից ես բացարձակ տեղյակ չեմ, նույնիսկ ֆեյսբուքյան էջ էլ չունեմ։ Խնդրում եմ, ինձ նման հարցեր մի տվեք»։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ