Հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների
«Փաստ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածության թվերն օրեցօր մեր երկրում ահագնացող չափեր են ստանում: Հաշվի առնելով առկա վիճակը՝ ենթադրելի էր, որ համապատասխան կառույցները պետք է որոշակի վերլուծություն կատարեն, ըստ այդմ՝ եզրահանգումների գան, լուծումներ գտնեն:
Մասնավորաբար, հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների: Ըստ այդմ, գրավոր հարցում ենք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առեւտուր եւ այլն):
Երեկ ստացել ենք պատասխան, ուր նշված է.
«Ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային եւ տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ:
Սակայն, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների, հնարավորության սահմաններում, կիրականացվի հաստատված COVID-19 պացիենտների հետ շփված անձանց (կոնտակտավորներ) արագ հայտնաբերում եւ մեկուսացում՝ հիվանդության նոր դեպքերի եւ «օջախների» ձեւավորումը կանխելու համար»:
Սա մի պատասխան է, որը բազմաթիվ նոր հարցեր է ծնում, հատկապես երկրորդ պաբերությունը: Այնպիսի տպավորություն է, որ այդ հատվածը գրված է, ասենք, մարտի սկզբներին: Սա այն դեպքերից է, երբ պարզապես մնում է հավելել՝ «առանց մեկնաբանության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ