Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը «Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայի Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ Թագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս

Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Հայաստան

Ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ նրան կցել են ոստիկան, չի՛ կարելի ոստիկանին նսեմացնել. Սայաթ Շիրինյան

Տեսանյութում էլ է երեւում, որ ես իմ ավտոտնակում, ընդ որում մենակ, հանգիստ աշխատում եմ. իրենց նկարահանած տեսանյութն աշխատեց իրենց դեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով երեկ իր եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին եւ դրանից հետո, վերջինիս ֆեյսբուքյան գրառմանը, թե «Սայաթ Շիրինյանի ավտոտնակի սեփականության մասով ճշտում ենք, հիմնավոր կասկածներ կան, որ այն սեփական չէ կամ սեփականաշնորհված է օրենքի խախտումով»։

«Երեկ իմ ծննդյան տարեդարձն էր, բայց լինելով օրինապահ քաղաքացի, թույլ չէի տվել, որ հյուրեր գան, միայն ընտանիքի անդամների հետ պետք է երեկոյան տանը նշեինք, այն էլ հարամեց։ Ես չպետք է արդարանամ, սա այս նոր իշխանությունների՝ «քայլառածների» տրամաբանությունն է, որ մարդուն մեղադրեն եւ մարդը փորձի արդարանալ։ Հիմքեր ունե՞ք, կարողանո՞ւմ եք ինձ մեղադրել, խնդրեմ՝ մեղադրեք։ Դա իմ գույքն է, ես ապօրինաբար չեմ զավթել եւ ապօրինաբար, որեւէ մեկից չեմ խլել, ավտոտնակն օգտագործելու վերաբերյալ ես ունեմ վկայական։ Դու ի՞նչ գործ ունես, մտել ես այն տարածք, որը ես եմ տնօրինում։ Ո՞նց կարելի է մարդկանց այսպես վարկաբեկել, սովոր են իրենք հասարակության մեջ այդպես գցեն՝ ունեցվածքի ծագումնաբանությունը, դե եկեք ստուգեք ծագումնաբանությունը, ինչո՞ւ եք հապաղում։ Կամ ո՞վ է Դանիել Իոաննիսյանը, որ նրան կցել են ոստիկան, չի՛ կարելի ոստիկանին նսեմացնել, ստորացնել, դա ծառայություն է եւ հետո, այ Փաշինյան Նիկոլ, որ դու ասում ես հասարակական վերահսկողություն պետք է լինի, բա որ ես տայի դրա լեշը փռեի տեղում, ինձ կալանավորեին, դրան էլ ասեին հավերժ գնա սատկի, ո՞վ էր դրա պատասխանը տալու, ինչո՞ւ պատճառահետեւանքային կապ չեք գտնում այդ ամենի մեջ, ինչո՞ւ ես հասարակության անդամներին հրահրում իրար դեմ։ Ինչո՞ւ պետք է ես, ինչ որ մեկի նկատմամբ հսկողություն իրականացնեմ։ Դու պետություն ես, քեզ տրված են բոլոր լծակները եւ 2 տարուց ավելի է դու բացի այդ հերոսներից ուրիշ անուն չգիտես, ոստիկանություն, ԱԱԾ – ոստիկանություն, ԱԱԾ։ Այ միջակ ունակություններով լրագրող, դու ուրիշ ծառայություն չգիտե՞ս, ուրիշ լծակներ չունե՞ս, վախացնո՞ւմ ես, ո՞ւմ ես վախացնում, լսեք, վերջին հաշվով գլխարկի վրա գրված դուխովը դեռ դուխով չի նշանակում, դու քո կենսակերպով ու անցած ճանապարհով պետք է դուխով լինես, քո գենոֆոնդի մեջ պետք է այդ դուխը լինի։ Երեկվա ստորացած, նսեմացած, որ ինքը ոչինչ էր, շրիշակից ցածր, այսօր ասում է ես հպարտ քաղաքացի եմ, դուխով քաղաքացի եմ։ Չէ՛, դու ստոր ես, դու նսեմացած ես, իմ արժանապատվությանը ինչպես հիմա, այնպես էլ նախկինում, որեւէ մեկը չի կպել, որովհետեւ ես արժանապատիվ եմ ապրել։ Թալանչի են– թալանչի են, թալանչին դու ես, եթե դու երկրի ղեկավար ես ու անպատասխանատու հայտարարություններ ես անում, ասում էիր Ռոբերտ Քոչարյանը թալանչի է, 4 միլիարդ, այդ միլիարդներով երկիրը պահելու ենք, տեղը գտա՞ր Քոչարյանի միլիարդների, հիմա մենք իրավունք ունենք քեզանից պահանջելու, պարոն, ո՞ւր են այդ միլիարդները, ինչո՞ւ ես վարկաբեկում մարդկանց»,– ասաց նա։

Շիրինյանի խոսքով՝ տեղի ունեցածը բացահայտ սադրանք էր Իոաննիսյանի կողմից. «Ես կրտսեր լեյտենանտից մինչեւ գնդապետ ծառայել եմ ոստիկանության համակարգում, եթե ինձ դիտողություն աներ, որեւէ մեծահասակ կամ հարգարժան մարդ, գուցե չընդունեի, բայց ասեի կներեք, կշտկենք, բայց ո՞վ է ինձ դիտողություն անում... հեղինակազրկված մե՞կը, դա ինձ համար վիրավորանք է։ Բոլորը պետք է հասկանան, որ մարդուն չի կարելի հունից հանել, հանգիստ վեր ընկեք ձեր տեղը, մենք արկածախնդիրներին երկիր չունենք թողնելու»։

Շիրինյանը չբացառեց, որ Իոաննիսյանը նախապես թիրախավորած է եկել. «Հաշվի առնելով, թե ովքեր են, չեմ բացառում հստակ թիրախավորված գալը։ Հավանականությունը շատ ավելի մեծ է հաշվի առնելով նրանց գործելաոճը»։

Շիրինյանի խոսքով՝ նմանատիպ դեպքերը փոխկապակցված են վարչապետի հետ.

«Ես ապշած եմ, ո՞նց կարող է միջակ լրագրողը դառնա երկրի վարչապետ ու այդքան ազատ ժամանակ ունենա քայլելու։ Ֆեյսբուքներից դուրս չես գալիս, դրա համար էլ քանդվում է երկիրը։ Ես եղել եմ այն պաշտոնյաներից մեկը, որը իր ծառայողական պարտականությունների շրջանակներում ամեն ինչ արել է, որ երկիրը ցնցումների մեջ չընկնի եւ ձեր նման սրիկաների ձեռքը չանցնի, Լեւոն Տեր–Պետրոսյանի նմանի ձեռքը հանկարծ նորից երկրը չանցնի։ Մոռացե՞լ եք ցուրտ ու մութ տարիները, մոմի՞, թե՞ սուխոյ սպիրտի ու նավթի բիզնեսն եք մոռացել, ես չեմ մոռացել։ Նիկոլի սրտի բիզնեսմեններից քանի՞սը ծնվեցին Լեւոն Տեր–Պետրոսյանի ժամանակահատվածում։ Իրավապահ համակարգը կարող է ստուգել իմ ունեցվածքի ծագումնաբանությունը։ Ծագումնաբանություն եք ուզո՞ւմ պարզել, խնդրեմ, Աննա Հակոբյանի 2 հիմնադրամների ծագումնաբանությունը պարզեք։ «Այո»–ի քարոզչության համար 2055 միլիոն, եթե ոչ ավելի գումար հավաքվեց որոշ բիզնեսմեններից «կամավոր–պարտադիր» սկզբունքներով. այսօր ժողովրդի կյանք փրկելուց ավելի կարեւր բան կա՞, ինչո՞ւ այդ հիմնադրամների գումարները չի օգտագործվում, ինչո՞ւ է մնացել հաշվի վրա եւ որտե՞ղ է օգտագործվել։ Եթե այսօր ոմանց թվում է, թե իրենք անձեռնմխելի են, հավերժ չէ, շատ կարճ ժամանակահատված է ձեզ մնացել, իշխանություններ, ձեր փախնելու ժամանակն է, քայլելով եկաք, վազելով փախնելու եք երկրից»։

Հիշեցնենք, որ երեկ միջադեպ է տեղի ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի եւ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի միջեւ, ում Իոաննիսյանը հորդորել է դիմակ կրել իր ավտոտնակում: