Արցախում հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության եւ եւս 7 ներքին ծառայությունների սակագներ
Հունիսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանին եւ հանձնաժողովի պատասխանատուներին:
Միքայել Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները եւ դրանցում սպասվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը, խոսելով առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, նշել է, որ հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության եւ եւս 7 ներքին ծառայությունների սակագներ: Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ, այդ ոլորտի հաջորդ նվազումը նախատեսվում է հունվարի 1-ից:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, գոհունակություն հայտնելով հանձնաժողովի կատարած աշխատանքից, հույս է հայտնել, որ բարեփոխումները շարունակական բնույթ կկրեն եւ կտարածվեն նաեւ հանձնաժողովի շրջանակում կարգավորվող մյուս ոլորտներում:
Հանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացման գործում երկուստեք կարեւորվել է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ