Մեր հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ գազի այսօրվա գները որոշակի բարձրացման կարիք ունեն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատակազմի հաշվարկները ևս ցույց են տալիս, որ Հայաստանում գազի այսօրվա գների որոշակի բարձրացման անհրաժեշտություն կա՝ միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գինը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Բաղրամյանը հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է սակագնի վերանայման հաշվարկներ, ՀԾԿՀ-ն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը, հիմա հանրային քննարկումների փուլն է, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում: Նիստը տեղի կունենա այս ամսվա վերջին:
«Դեռևս քննարկումներում փաստական կամ այլ հանգամանք չեմ տեսել, որ մեր աշխատակազմի արած հաշվարկները ենթարկվեն փոփոխության: Բայց դեռևս վերջնական չէ դա, պարզ կլինի նիստում: Նիստում քննարկվելու են մեր աշխատակազմի ներկայացրած հաշվարկները»,-ասաց Բաղրամյանը:
Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» -ի տնօրենի հայտարություններին՝ նա նշեց. «Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են ցույց տալիս, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն»:
Նա նշեց՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ քննարկում են առաջիկա 10 տարվա ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը: Այդ հաշվարկները և իրավական դաշտը, այսինքն սակագնի հաշվարկման մեթոդիկան հիմա ներկայացված է հանրության քննարկմանը, տեղադրված է e-draft-ում: Դա նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար, նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում: «Եվ առաջիկա 10 տարիներին բավականին կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու: Այսինքն` կախված նրանից, թե սահմանին ի՞նչ գին կունենաք, բավականին կանխատեսելի կլինեն մարժան և վերջնական սպառողների համար ձևավորվող գները»:
«Գազպրոմ Արմենիա» -ն ապրիլի 1-ին հանձնաժողովին էր ներկայացրել սպառողներին վաճառվող գազի սակագների բարձրացման հայտ: Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից բարձրացնել՝ դարձնելով 283 դոլար: Հանձնաժողովն էր առաջարկել էր 266.7 դոլարի տարբերակը՝ ընդ որում փոփոխություն չանելով բնակչության համար, այդ թվում սոցիալապես անապահով սպառողների համար:


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...