Փարթի` իշխանական «Ֆերմատանը»
Մինչ իշխանությունները ժողովրդին մեղադրում են պարետատան սահմանած կանոնները չպահպանելու մեջ, ռեյդեր են իրականացնում, վարչապետը իր էջում կիսվում է տարբեր տեսանյութերով և լուսանկարներով, պարզվում է, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։
Այս իրավիճակում ի՞նչ պահանջել շարքային քաղաքացուց, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նաև պարետատան անդամ է, ինքն է խախտում պարետատան որոշումները՝ փակ տարածքում, ինչպիսին իր ակումբն է, մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ գիշերային ակումբին բնորոշ փարթի է կազմակերպում։
Մեր աղբյուրը պնդում է, որ վերոնշյալ ինֆորմացիայի իսկության մեջ համոզվելու համար բավական է նայել Կորյուն-Տերյան խաչմերուկի ՃՈ տեսախցիկները։ 168․am-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կազմակերպած փարթին տևել է մինչև լուսաբաց։
Հորդորում ենք ԱԱԾ-ին և Ոստիկանությանը՝ ստուգել այս տեղեկատվությունը և պատժել վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Միամտություն կլինի կարծել, թե նա հրաժարական կտա, բայց բոլոր դեպքերում մեր պարտքն ենք համարում հանրությանը իրազեկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի նման պահվածքի մասին:


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...