Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը: Այդ պաշտոնը զբաղեցնում էր Արգիշտի Քյարամյանը, ում Նիկոլ Փաշինյանն անցած ամիս գործուղեց ԱԱԾ՝ որպես փոխտնօրեն: Դավիթ Սանասարյանի լիազորությունները հայտնի քրեական գործի պատճառով դադարեցնելուց հետո Քյարամյանը նախ նշանակվեց ՊՎԾ պետի տեղակալ, ապա՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Քանի դեռ դատարանը որոշում չունի Սանասարյանի գործով, եւ նա փաստացի ազատված չէ այդ պաշտոնից, կառույցում, ըստ ամենայնի, նոր պետ չի նշանակվի:
Բայց վարչապետը մտադիր է այս կառույց գործուղել վստահելի մարդու՝ պետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներով օժտելով նրան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում քննարկվել է «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ հիմնադիրներից Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը, ով մինչեւ պատգամավոր դառնալն այս կառույցում պետի տեղակալ էր աշխատում:
«Ինձ նման առաջարկ չի եղել, ես հիշում եմ, որ անցած տարի էլ այդպիսի լուր պտտվեց, բայց ես նման տեղեկություն չունեմ, որովհետեւ դա այնպիսի պաշտոն է, որ ուղղակի վարչապետի որոշմամբ է նշանակվում: Ես անձամբ վարչապետի որոշման մասին տեղեկություն չունեմ»,- ասաց Ուլիխանյանը:
Նկատենք, որ մեծ թվով թափուր պաշտոններ կան, որտեղ ամիսներով նշանակումներ չեն արվում։ Թափուր են շրջակա միջավայրի նախարարի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի, 6 բուհի ռեկտորների եւ այլ պաշտոններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...