Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան
«Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է ունենանք մեր կուսակցության գրասենյակը, որպեսզի կարողանանք շփվել քաղաքացիների հետ հնարավորինս շատ»,- քիչ առաջ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նշեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ինչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնենք քաղաքական դաշտը։ Այս իշխանության խնդիրն այն է, որ քննադատություն չեն ընդունում։ Հենց մեկը մի բան է խոսում, անմիջապես սկսում են ասել, թե սա սրա պատվերն է կատարում, նրա պատվերն է կատարում։ Ինձ պաշտոնանկ չեն արել, ես հրաժարական եմ տվել, պետք է ձևակերպումների մեջ ուշադիր լինել։
Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել։
Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»,- իր ելույթում նշեց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հրաժարական տա.
«Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու»։


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...