«Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին. Իշխանությունը ժամանակ չի կորցնում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում նախատեսված փոփոխությունները վերջին շրջանում նոր զարգացումներ են ապրում։
Օրերս, պայմանավորված երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով, իշխանությունները ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից ազատվելու եւ նրանց յուրայիններով փոխարինելու՝ իրենց համար կենաց-մահու խնդիր դարձած հարցի՝ խորհրդարանական եղանակով կարգավորմանը։
Մինչ այդ դիմել են Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինս իր մասնագիտական ու հեղինակավոր կարծիքը ներկայացնի «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»։
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններ կան, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը կարող է ստացվել միայն հունիսի կեսերին. հենց այդքան ժամանակ ունեն իշխանություններն իրենց հետագա գործողությունների պլանը կարգավորելու եւ անելիքները հստակեցնելու համար:
Ըստ այդմ, ներկայումս իշխանությունները ձեռնամուխ են եղել թեմայի հետ կապված բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում մտցնելուն։ Ներկա փուլում փորձում են անհրաժեշտ ողջ գործիքակազմը պատրաստել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի պատասխանից հետո ժամանակ չկորցնեն։
Թեպետ, շատ մասնագետներ տարակուսում են, որ եզրակացությանը չսպասելով՝ իշխանություններն արդեն առաջին ընթերցմամբ «անցկացրեցին» հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, ապա եւ քննարկեցին երկրորդ ընթերցմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...