Սա լրջագույն հոգեկան խնդիր ունի. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Առաջին անգամ տեսա մի մարդու, թեկուզ հոգեկան հիվանդի, որի երեխաները վարակվել են էս սարսափելի հիվանդությամբ, վիրուսակիրներ են հանդիսանում, և ընտանիքի հայրը, չգիտես ինչու, հանել է դիմակը և ժպիտը դեմքին խոսում է իր ընտանիքի անդամների վարակված լինելու մասին։ Այս մասին այսօր` հունիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։
«Սա լրջագույն հոգեկան խնդիր ունի, դուք հասկանո՞ւմ եք, թե մենք ում հետ գործ ունենք»,-հարցրել է Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որտեղ վերջինս պատմում է իր ընտանիքի անդամների կորոնավիրուսային հիվանդությամբ վարավելու մասին:
ԱԱ նախկին փոխնախարարի խոսքով` «վաղը վարչապետ Փաշինյանը նույն ժպիտը դեմքին` նույն սրիկայություններն է անելու».
«Անցավ էդ ասֆալտ-մասֆալտին փռելը, էդ հիմարությունների շարքը, մի քանի անգամ զգուշացրի էս հիմարին` մի արա էդ բաները, մարդկանց մի´ նսեմացրու կառավարության նիստերի ժամանակ, բայց տհասին չհասավ ոչ մի բան: Այսինքն Հայաստանի հանրապետությունը քո պես տխմարին պիտի հանձնենք ու կողքի քաշվե՞նք, էս ամեն ինչը պետք է վերջ ունենա»,- նշել է Գուրգեն Եղիազարյանը։
Անդրադառնալով Միքայել Մինասյանի՝ ծխախոտի ապօրինի արտահանման դեպքի մասին հայտարարություններին, ԱԱ նախկին փոխնախարարը նշել է, որ ճիշտ է, դեռ Միքայել Մինասյանը չի ապացուցել իր ասածը, սակայն շուտով կապացուցի, բայց ինչ վերաբերվում է Փաշինյանին, եթե վերջինս վստահ է, որ այդ հայտարարությունը սխալ է, ապա պարտավոր է հերքել և ոչ թե նեղանալ հանրության մեղադրանքներից` ասելով, թե չի պատասխանելու տվյալ թեմայով ոչ մի հարցի:
Գ․Եղիազարյանն ահազանգել է՝ երկիր ենք կորցնում․
«Ալիեւը խոսում է Երեւանի վրա հարձակվելու մասին, սա ծպտուն չի հանում, ծպտուն չի հանում ընդհանրապես, չի ասում, այ տղա, հո դու հիմար չես, դու քեզ ձեռք ես առնո՞ւմ։ Խոսում է իմ երկրի մայրաքաղաքից, ծպտուն չկա։ Այն ժամանակ, երբ պետք է խոսել՝ ծպտուն չի հանում, այն ժամանակ, երբ ասելու բան չկա՝ չես կարող կանգնեցնել», ասել է Գուրգեն Եղազարյանը։


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...