ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել իր Դավիթ Սանասարյանի գույքը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ուսումնասիրվել գործով առկա գրավոր ապացույցները։
Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել իր պաշտպանյալի գույքը.
«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ ԱԱԾ-ն պարոն Սանասարյանի գույքերով այնքան է հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի առք ու վաճառքի մասին տվյալներն է բերել դրել գործի մեջ»։
Դատավորի հարցին՝ արդյոք օրենքով արգելվո՞ւմ է, պաշտպանը պատասխանեց, որ դա ցույց է տալիս՝ ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել։
Դատավորը արձագանքեց. «Ես ունեցել եմ սովորականին չնմանվող գործեր։ ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, հանում ու դնում է գործի մեջ։ Սա առաջին գործը չի»։
Մեղադրող դատախազն էլ նշեց, որ այստեղ մանիպուլյացիոն բնույթի հայտարարություն է հնչում, որը ոչ կառուցողական է. «Բոլոր ամբաստանյալների մասով էլ այդ տեղեկությունները հանված են։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։


















































Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...