Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը «Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայի Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ Թագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս

Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Հայաստան

Ինձ լռեցնել չի ստացվի

Այսօր, ինչպես և նախատեսված էր, ավարտվեց իմ ղեկավարած «Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում ոլորտային ՔՀԿ-ների հզորացման և հանրային վերահսկողության խթանման միջոցով» ծրագիրը (այսուհետ Ծրագիր), որը իրականացվում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան (U.S. Embassy Yerevan) ֆինանսական աջակցությամբ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանատանը ցուցաբերած աջակցության համար, քանի որ ծրագրի շրջանակներում մեր աշխատանքային թիմը կարողացավ գրանցել հետևյալ արդյունքները՝
• Իրականացնել սեմինարներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար
• Կատարել մեր երկրի առողջապահության ոլորտը կարգավորող օրենքների և որոշումների վերլուծություն , ինչպես նաև կատարել միջազգային փորձի վերլուծություն, որը նաև տպագրվեց առանձին ձեռնարկի տեսքով
• ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց մեր աշխատանքային թիմի կողմից մշակած օրենսդրական փոփոխությունների 21 առաջարկներից կազմված փաթեթից 9 փոփոխությունները
• Ծրագրի շրջանակներում ստեղծվեց առողջապահական տեղեկատվական հարթակ, որը ինչպես և ծրագրում նախատեսված էր, ծառայեց ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ձայնը լսելի դարձնելու նպատակին

Ծրագիրը հաջողվեց: Հաջողված կոմպոնենտներից մեկն է Medmedia.am տեղեկատվական հարթակի ստեղծումը: Այն իր գոյության 9 ամիսների ընթացքում այնքան կայացավ, որ արժանացավ այնպիսի միջազգային հեղինակավոր հանդեսների անդրադարձին, ինչպիսին են The Guardian»-ը կամ « openDemocracy» տեղեկատվական հարթակը: Հայաստանում իրականացվում են բազմաթիվ և շատ ավելի խոշոր դրամաշնորհային ծրագրեր, սակայն չեմ մտաբերում, որ այդ ծրագրերից որևէ մեկի մասին տեղեկատվություն տարածվի նշածս հարթակներում: Տարօրինակ է այն փաստը, որ վերը նշված լուրջ հարթակներում տեղ է գտել իմ տված հարցազրույցից ընդամենը մի քանի նախադասություն, որոնք կոնտեքստից կտրված են: Տարօրինակ է նաև այն, որ տեղական «մամուլը» իմ տված հարցազրույցները վերը նշված հանդեսներին անվանում է բացահայտում, սակայն ինձ մոտ պահպանված է «openDemocracy»-ի հետ արված նամակագրությունը և ձայնագրված է «The Guardian»-ին տված հարցազրույցը, ուստի, իմ կարծիքով, «բացահայտում» չկա՝ կա գլոբալիստներին բնորոշ մանիպուլացիոն «սենսացիա»:
Անդրադառնալով այդ հարթակներում Medmedia.am կայքին վերաբերվող հոդվածին, կցանկանամ նշել հետևյալ կետերը՝
- Տարակուսելի է, որ «openDemocracy» հարթակը պարզաբանելով, որ նյութ են գրում «Հայաստանի պատասխանը COVID-19» թեմայով, բացարձակապես չի անդրադարձել Հայաստանում հիվանդացության բարձր ցուցանիշներին, ՀՀ կառավարության կողմից համավարակին անլուրջ վերաբերմունքին, կորոնավիրուսի դեմ պայքար սկսելու և ուժգնացնելու հանրության կոչերին, վարչապետի և առողջապահության նախարարի անլուրջ հայտարարություններին, սակայն հոդվածում մեծ դեր է տրվում Ծրագրի շրջանակներում ստեղծված կայքին, որում ամիսներ շարունակ հրապարակվում էին նյութեր, որոնց բովանդակությունը պետք է սթափեցման կոչ լիներ առողջապահության նախարարի և վարչապետի համար: Հաշվի առնելով այս փաստը չեմ կարող չմտածել, որ «Open Democracy» հարթակում տեղադրված հոդվածը ունի հստակ ուղղորդում և չեմ բացառում, որ կարող է լինել նաև «պատվիրված»:
- Տարակուսելի է նաև, որ լինելով անտեղյակ Ծրագրի այն դրույթից, որ ստեղծված կայքը ունի ոլորտային հասարակական կազմակերպությունների ձայնը լսելի դարձնելու առաքելություն, փորձել են տարածել կայքի գործունեությունը «արատավորող» տեղեկատվություն՝ նույնիսկ առանց հաշվի առնելու այն փաստը, որ կայքում հրապարակված է, որ տեղադրված նյութերի բովանդակությունը կարող է չհամնընկնել կայքի խմբագրական թիմի կարծիքի հետ: Ընդ որում նշված հոդվածների հեղինակը չի հանդիսանում կայքի աշխատակից, այլ հանդիսանում է առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ և մասնագիտությամբ՝ բժիշկ:
Անդրադառնալով իմ անձին վերաբերվող տեղեկատվությանը, նշեմ որ ինձ ներկայացված Կորոնավիրուսի և Medmedia.am կայքի մասին պատրաստվող նյութում՝ անհասկանալի կերպով մեծ դեր է հատկացվել իմ անձին, իմ հայացքներին, իմ կապերին և շրջապատին՝
- Ես հարգում եմ ավանդական հայկական ընտանիքը և համարում եմ, որ հենց հայկական ավանդական ընտանիքն է հանդիսանում մեր երկրի ամրության միավոր: Հավանաբար իմ պահպանողական և Քրիստոնեական սկզբունքային արժեքներն են դրդել «openDemocracy»-ի և «The Guardian»-ի լրագրողներին, որպեսզի ինձ ներկայացնեն, որպես հոմոֆոբ: Նրանք նույնիսկ փորձել են, որպես ապացույց մեջբերել և քաղաքական երանգ տալ 6 տարի առաջ ֆեյսբուքում առկա գրառումը, որը կոնտեքստից կտրված է: Սակայն ապարդյուն, որովհետև ինձ համար սեռական կողմնորոշումը չի կարող համարվել առավելություն:
- Ինձ «աջ-ծայրահեղական» քաղաքական ուղղություն են փորձել վերագրել, սակայն հավանաբար տեղեկացված չեն, որ ես չեմ հանդիսանում որևէ քաղաքական կուսակցության անդամ: Չեմ ուզում անդրադառնալ այն հանգամանքին, որ փորձ է կատարվել ներքաշել իմ շրջապատը կամ իմ ընկերներին այս զավեշտալի պատմության մեջ, քանի որ անհիմն տեղեկությունները մեկնաբանության կարիք չունեն:
- Ինչ վերաբերվում է «Covid-19 փաստահավաք խմբում» իմ գործունեությանը, ապա դա բացառապես փորձագիտական գործունեություն է և չունի որևէ քաղաքական հիմք կամ հենք:
Ես քաջ գիտակցում եմ այս ամենի պատճառահետևանքային կապը՝ սա ուղղված է իմ անձի երկամյա քննադատական գործունեության և «Covid-19 փաստահավաք խմբի» գործունեության դեմ, քանի որ ներկայացվող և դեռ չներկայացված, բայց արդեն իսկ կուտակած փաստերը իմ գնահատմամբ հանդիսանալու են այս արշավը ուղղորդող առողջապահության նախարարի (և ոչ միայն) քրեական պատասխանատվության փաստական հիմքերը: Մեր երկրում այլակարծությունը միշտ եղել է և կմնա ու գլոբալիստների կողմից «լիբերալ ավտորիտարիզմի» հաստատում ես թույլ չեմ տա: Ինձ լռեցնել չի ստացվի:
Ցավալի է, բայց այսօր «լիբերալ ավտորիտարիզմի» բացասական կողմերը ազդում են ոչ միայն իմ անձի կամ Ծրագրի շրջանակներում ստեղծված կայքի, այլ նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության և ԱՄՆ դեսպանատան կառուցողական համագործակցության վրա, քանի որ նման միջազգային հոդվածներով իրականացվող ճնշումները զանազան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մտածելու առիթ են տալիս՝ արդյո՞ք պետք է մասնակցել ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին և իրականացնել ծրագրեր, եթե հետագայում ծրագրի արդյունավետ իրականացման համար պախարակման փորձեր են արվելու և դրսևորվելու է խիստ անհանդուրժողականություն այլակարծության վերաբերյալ:

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից